20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչու էր բարկացել Շուշան Պետրոսյանը. Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է.

Երեկ ԱԺ-ի նիստերի դահլիճին կից սրահում գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես էր բացվել՝ “Շիրակ”  հայրենակցական միության նախաձեռնությամբ։ Ներկա էին քիչ թվով պատգամավորներ եւ խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնք նկարիչների ելույթի ժամանակ ակտիվ խոսում էին, եւ վերջիններիս ձայնը պարզապես չէր լսվում։ Ներկաներից ամենաջղայինը Շուշան Պետրոսյանն էր, որի դեմքի խոժոռ արտահայտությունը հեռվից կատելի էր։ Պատճառը հենց երգչուհի-պատգամավորը մեզ ներկայացրեց։

“Մեղադրանքը ոչ թե նրանց շատ կամ քիչ լինելու մեջ է, այլ տարրական հարգանքի բացակայությունն է այս մտավորականների եւ նրանց ստեղծագործությունների հանդեպ։ Այդ մտավորականների խոսքը լսելու ունակության բացակայությունը մեծ մշակութային կորուստ է”,- նշեց նա՝ հավելելով, որ քիչ թվով պատգամավորների ներկայությունը բնական է, քանի որ ԱԺ-ն մշակութային միջավայր է եւ մարդիկ անընդհատ զբաղված կարող են լինել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ