Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” թերթը գրում է.
Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա հերթական մարտահրավերն է մտածել հայության ճակատագրի, և պատմության այն անիվի մասին, որ մեզ անընդհատ քաշում է իր մսաղացի մեջ։
Իրականում, սակայն, պատմության անիվը ոչ մի մեղք չունի, որովհետև կարծես այդ մենք ենք, որ չենք ցանկանում դուրս գալ այդ անիվից, ի հեճուկս այն բանի, որ նա անընդհատ նորանոր շանսեր է տալիս մեզ:
Գիտենք՝ Հայաստանը ապրելու տեղ չէ։ Իսկ Ամերիկան էդպես միշտ պլպլան ու գրավիչ երկի՞ր է եղել։ Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը։ Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հավաքական ուժը ո՞րն է. ապրիլի 24-ը Մոնտեվիդեոյում, Մոսկվայում, Թեհրանում, Աթենքում, Փարիզում ամենուր նշե՞լը։ Ոչ, իհարկե, հավաքական ուժը մեր մեկտեղվելն է Հայաստանում, Հայաստանում ապրելը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։