05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

՛՛Հոկտեմբերի 27՛՛-ի վկաները մահանում են կասկածելի հանգամանքներում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը՝ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:

Ըստ շրջանառվող լուրերի Տիգրան նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ:

Ըստ տեղեկությունների Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաև Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը:

2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ և այլևս չի վերադարձել:

Նշենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձիք կասկածելի հանգամանքներում մահացել են:

Մասնավորապես մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել ողբերգության հաջորդ տարին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ