09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Վարչապետի հյուրն էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:                 Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը եւ համապատասխանեցումը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս […]

Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ոստիկանությունում էր

Մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ […]

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք /ֆոտո/

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Ցուցակը գլխավորել է Քրիստի Ուոլթոնը, ով Wal-Mart ռիելթորական ընկերության ղեկավարան է: Նրա ունեցվածքը կազմում է 36.7 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է L’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետտանկուրը, ում կարողությունը կազմում է 34.5 միլիարդ դոլար: Երրորդը Wal-Mart-ի ժառանգորդուհի Էլիս Ուլոթոնն է` 34.3 միլիարդ դոլարով:

Գրողների միություն, խաշ ուտողների միություն…կնեղանան

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի քանի փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում, առաջարկվում է Միություն բառի սահմանափակումը հանել: Պատգամավորը տեղեկացրեց, որ խոսքը մի քանի ստեղծագործական միությունների կարգավիճակին չի վերաբերում կամ նախկինում ՛՛պատմություն դարձած՛՛ նրանց գործունեությունն այստեղ ինչ-որ կերպ արտոնելու: Նա տեղեկացրեց, որ ՀԿ-ները […]

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված ասուլիսին այդպես էլ չպատասխանեց քաղաքական հարցերի: Ինչպես նախազգուշացրել էին՝ թեման ֆուտբոլն էր: Ասուլիսից հետո Հայրապետյանին դիմեց լրագրողներից մեկը՝ դժգոհելով, թե իրեն թույլ չեն տվել ասուլիսի կեսից մտնելու, քանի որ կար ՀՖՖ նախագահի կարգադրությունը: -Դուք շանտաժ եք անում,-հրաժարվեց Հայրապետյանը: Երկխոսության շարունակությունը՝ տեսանյութում:

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստումը

ԵՄ անդամները սկսել են Ռուսաստանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստման աշխատանքները, տեղեկացնում է РИАНовости–ն: Այս մասին հայտարարել է Քեթրին էշթոնի մամուլի  քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա հստակ գրաֆիկը չի նշել` ասելով միայն, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Ֆարմանյանը ավագանու որոշումներն էր պահանջում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա նախատեսում է Վայոց ձոր և Արագածոտն մարզերում որոշ տարածքների միջև որոշ հողատարածքների փոփոխություն:  ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել […]

“ԱԻՆ-911” գեղարվեստական նոր հեռուստաֆիլմաշար՝ Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը հավատարիմ է իր խոստմանը եւ շարունակում է հեռուստադիտողներին ներկայանալ տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով: “Հատուկ բաժին”, “Մեր գյուղը”, “Շտապօգնություն 3D” հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել “ԱԻՆ-911”-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին: Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար անձնակազմի եւ […]

Ինչ են քննարկել ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը

՛՛Մենք քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր ելքերը և մեր համագործակցության շրջանակները, հնարավոր բոլոր հարցերի ծուրջ մտքերի փոխանակություն է եղել՛՛,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև եղած հանդիպման մասին: ՛՛Դուք գիտեք՝ մեր սկզբունքներն ինչպիսին են, քանի որ մենք չորս տարբեր քաղաքական ուժ ենք մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված