09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Անանդը

Մարտի 13-ից Խանտի Մանսիսկում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցեն 8 գրոսմայստերներ: Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Հավակնորդների թվում է Լեւոն Արոնյանը: Մրցաշարը կտեւի մինչ մարտի 30-ը: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Անդրեյկինը, Կարյակինը, Սվիդլերը, Կրամնիկը, Մամեդյարովը, Անանդը եւ Տոպալովը: Առաջին տուրում` մարտի 13-ին, Արոնյանը սեւերով կխաղա Անանդի դեմ:

780 ուսանող ՀԵՀ-ից կրթաթոշակի հավաստագիր ստացավ

Մարտի 11-ին պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը […]

Հերիք է ձեզ տեղին-անտեղին մեյդան-մայդան գցեք. նախկին փոխոստիկանապետ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է արել. “Երկակի ստանդարտ` նույնիսկ եռակի, քառակի…Այնքան է գրվել, խոսվել, քննարկվել, որ շատերը հավանաբար զզվել են արդեն: Բայց այդպիսին է ցավոք կյանքը, մարդն իր էությամբ, պետությունները, քաղաքական գործիչները իրենց շահերով, նպատակներով ու խնդիրներով…Արևմուտքը Կիևի ցուցարարների հեղափոխությունը, թեկուզ վատ` բայց լեգիտիմ նախագահին վռնդելը համարում է օրինական, […]

Հայաստանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։ Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության և Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին: “Հայաստանն այս տարի հերթական անգամ տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա […]

Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գնահատելով արեւմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը, ասել է, որ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը: “Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաեւ ԻԻՀ նախագահ […]

“Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում շարունակ “մարդ չկա”. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ ՀՀ-ում գործող խոշոր հիմնադրամների գործունեության մասին պատրաստվող հոդվածի համար իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ էին ցանկանում ստանալ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամից, որը իրենց այդպես էլ չհաջողվեց: “Շարունակ զանգում էինք հիմնադրամ` տեղեկատվություն ստանալու համար, բայց մեզ շարունակ պատասխանում էր քարտուղարուհին, ով անընդհատ նշում էր, թե հիմնադրամում “մարդ չկա”: Մասնավորապես […]

Սարկիսովի ոտքին կար կդրվի

Երեկ Ռուսաստանի առաջնությունում կայացավ հանդիպում ”Ամկարի” եւ ”Վոլգայի” միջեւ: Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա, ցավոք, վնասվածք ստացավ եւ փոխարինվեց դեռ 23-րդ րոպեին: Իր թիմը պարտվեց 1-5 հաշվով: ”Վոլգայի” գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը հանդիպումից հետո խոսել է Սարկիսովի վնասվածքի մասին.”Սարկիսովի մոտ վնասվել է ոտքի առջեւի մկանի մաշկը: Երեւի թե կար կդրվի. […]

Դատավորը մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամ է կուտակել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։  “Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի […]

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի թանկացումներ են սպասվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ: “Այս մասին “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։ Ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան “Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի