01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆարմանյանը ավագանու որոշումներն էր պահանջում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա նախատեսում է Վայոց ձոր և Արագածոտն մարզերում որոշ տարածքների միջև որոշ հողատարածքների փոփոխություն:

 ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խոսելով նախագծի մասին, ասաց, որ նախագծում նշվածով Վարդենիս և Նիգավան համայնքների հողատարածքները խոշոր հաշվով Ապարանին են փոխանցվում, նշված է, որ համաձայնություններ կան: ՛՛Ո՞ւր են այդ համաձայնությունները, ինչո՞ւ օրենքի նախագծի փաթեթին կցված չեն, գրավո՞ր համաձայնություններ են, ավագանու որոշումներ են, ինչպե՞ս են ձեռք բերվել, մարզպետը հրավիրե՞լ է համայնքի ղեկավարներին, ասել՝ նման մտադրություններ ունե՞ն, թե՞ դրանք իրոք էդ համայնքների համար տնտեսական լրացուցիչ կորուստներ իրոք չեն ենթադրում՛՛,- հետաքրքրվեց նա:

Հովհաննիսյանն արձագանքեց, որ փաստաթղթերը եղել են ավագանու որոշումները, կան իրավական որոշումներ, համապատասխան տարածքների քարտեզներ, թե ինչպիսի տարածքների մասին է խոսքը, համաձայնությունը կայացվել է մարզպետարանում տեղի ունեցսծ խորհրդակցության ժամանակ, սակայն որևէ ճնշման կամ խնդրի մասին տեղեկություն չունեն:

 Ֆարմանյանը հորդորեց հաջորդ անգամ՝ քննարկումների հաջորդ փուլում, պատգամավորներին տրամադրեն Ավագանու կողմից ներկայացված որոշումների պատճենները, Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ հիմնական զեկուցողների մոտ այդ փաստաթղթերը կան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ