10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գրողների միություն, խաշ ուտողների միություն…կնեղանան

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի քանի փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում, առաջարկվում է Միություն բառի սահմանափակումը հանել: Պատգամավորը տեղեկացրեց, որ խոսքը մի քանի ստեղծագործական միությունների կարգավիճակին չի վերաբերում կամ նախկինում ՛՛պատմություն դարձած՛՛ նրանց գործունեությունն այստեղ ինչ-որ կերպ արտոնելու: Նա տեղեկացրեց, որ ՀԿ-ները պահպանվում են, օրինակ՝ Նկարիչների միություն ՀԿ, միությունը պարզապես անվան մեջ է պահպանվում:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավելեց՝ քննարկումների ակտիվությունը իրեն թույլ է տալիս ենթադրել, որ այս խնդրով մշակվող հայեցակարգը առավել թեժ քննարկումների տեղիք կտա: ՛՛Այս հարցը շատ է ջուր քաշելու: Երկու տարին մեկ ՀԿ նախագահի կամ ղեկավարի համար բավարար ժամանակ չէ, նա ստիպված է լինում կարճաժամկետ ծրագրեր իրականացնել: Ինչ վերաբերում է միություն բառին, ապա այն ՀԿ-ներն ավանդաբար գործածել են, մենք էլ ասում ենք՝ Գրողների միություն, Ճարտարապետների միություն, բայց էդ հասկացությունը չկա, շատ դժվար է վաղը ասել՝ շինարարների կամ իրավաբանների միությունը կարո՞ղ է ստեղծագործական լինել, սահմանը գծելը դժվարանում է, հետևաբար արգելքը՝ միություն բառը կիրառելու, հանված է: ՀԿ-ների մասին օրենքով նախատեսվում է՝ կազմակերպության անունը հայերենով պիտի բովանդակությունն արտահայտի, կարող ենք ասել՝ Գրողների միություն ՀԿ: Այս նախագծով այս հարցերն են կարգավորվում՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկումները ցույց տվեցին՝ արհեստականություն կա, երբ բաժանում ես անում:

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով նախարարին, ցանկություն հայտնեց, որ փարատի իր մտահոգությունները, հաստատի, որ իրենք չեն առանձնացնում ստեղծագործական միություններին: ՛՛Մարդիկ՝ սովետմիությունից մնացած որոշ կառույցներ, հավակնություններ ունեն, որ իրենց առանձնացնենք, ասենք՝ եթե լինի Ֆուտբոլասերների միություն ՀԿ, Խաշ ուտողների միություն ՀԿ, կամ այն, որ դիզայն բառը չունեինք, սակայն կար նկարիչների միություն, դրա համար այդ միության ստատուսը դիզայներների միությունից բարձր չի, և այդ կառույցների արտոնությունը կամ հատուկ կարգավիճակը բացառվում է, որքան էլ մենք նրանց հարգենք՛՛,- ասաց նա: Թովմասյանը հորդորեց համեմատությունն այդ կերպ չտանել: ՛՛Գրողների ու խաշ ուտողների միություն իրար կողք մի դրեք, չգիտեմ՝ ով կնեղանա, բայց կնեղանան՛՛: Թովմասյանը նշեց, որ նախագծի նախնական տարբերակում որոշ հարցեր կային, մինչդեռ այժմ ներկայացվել է ավելի ընդգրկուն տարբերակ:

 Նախարարը տեղեկացրեց, որ լուծարման գործընթաց հայեցակարգում չի նախատեսվում, պարզապես որոշ ժամանակահատված է ֆիքսվում, եթե հաշվետվություն չի ներկայացվել, գույք չկա, ապա ՀԿ-ն լուծարվում է: Թովմասյանի խոսքով՝ գրանցման ընթացակարգերը շատ ավելի պետք է դյուրացվեն, իսկ լուծարման ժամանակ մի շարք խնդիրներ պիտի պարզվեն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ