29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ են քննարկել ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը

՛՛Մենք քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր ելքերը և մեր համագործակցության շրջանակները, հնարավոր բոլոր հարցերի ծուրջ մտքերի փոխանակություն է եղել՛՛,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև եղած հանդիպման մասին:

՛՛Դուք գիտեք՝ մեր սկզբունքներն ինչպիսին են, քանի որ մենք չորս տարբեր քաղաքական ուժ ենք մեր մոտեցումներով ու անցյալով՝ խնդիիր ենք դրել ոչ թե տարբերությունները փնտրել, այլ միասնությունները փնտրել, եթե որևէ հարցի շուրջ մեր տեսակետները համընկնում են, մենք այդ հարցը դնում ենք գործողության մեջ, մենք փորձում ենք միասին գտնել ելքերը, տեսնել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, թե սա մինչև ուր կհանգեցնի, բնականաբար քննարկումների արդյունքում պարզ կարող է լինել՛՛,-հավելեց Վարդանյանը:

Պատգամավորը նկատեց, որ իրենք կարծում են՝ այս վիճակը երկար չի կարող շարունակվել, պետք է ամբողջական իշխանափոխություն, բայց ինքնին իշխանափոխությւոնը ոչինչ չի տա: ՛՛Պիտի կարողանանք հիմքեր ստեղծել, որը այնպիսի փոփոխություների հանգեցնի, որ ունենանք նոր որակի իշխանություն՛՛,-շեշտեց Վարդանյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն պատրաստ է իշխանափոխության, նա հորդորեց հարցնել ԲՀԿ-ին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ