21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Նոր հաստիք

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր գործադիրին ներկայացրեց որոշում, համաձայն որի՝ ինքը ևս մեկ տեղակալ պետք է ունենա: Խաչատրյանը նշեց, որ այս հաստիքի անհրաժեշտությունն առաջացել է Մաքսային միության հետ կապված՝ մաքսային ծառայության հարցերով զբաղվելու համար :

Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը.ֆեյքերի թեման ու օրենսդրական դաշտը

Փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձել է համացանցում հանդես եկող ֆեյքերի թեմային: Ֆեյսբուքի իր էջում նա այսպիսի գրառում է արել. “Նունիսկ ամենամղձավանջային երազում չէի կարող երևակայել, որ երկրի հասարակական-քաղաքական օրակագի թիվ մեկ հարցը կարող է դառնալ ինչ-որ սոցիալական ցանցում /թող որ դրա անունը լինի Ֆեյսբուք/ հանդես եկող այսպես կոչված ֆեյքերի դեմ պայքարը՝ ընդհուպ մինչև օրենսդրական ճանապարհով: Հետո հասկացա, […]

Լրագրողները նսեմացնում են, բայց Հրանուշ Հակոբյանը գոհ է

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ՛՛Արի տուն՛՛ 2014 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս ծրագիրն արդեն մի քանի տարի է իրականացվում է և բավական արդյունավետ է : Նախարարը շնորհակալություն հայտնեց պաշտպանության, տարածքային կառավարման, առողջապահության, կրթության ու մշակույթի նախարարություններին, ոստիկանությանը ծրագրին աջակցելու համար: ՛՛Չկա կառույց, որին մենք […]

Պիտի գնալ դեպի անդունդ, կախաղան՝ հասկանալու Չարենց

Եղիշե Չարենցի ծննդյան օրը պիտի պոեզիայի եւ գրականության տոն լինի: Ի դեպ,  այս տարի լրանում է գրողի առաջին՝ “Երեք երգ տխրադալուկ աղջկան” գրքի լույս ընծայման 100 ամյակը:  “Եթե այսօր որեւէ մեկին հարցնենք, թե Չարենցից ինչ է հիշում, մեջ կբերի “Տաղարանից” մի նշույլ: Սակայն Չարենցը ունի լավագույն գործեր, չենք խորանում, չնայած չարենցագիտությունը աշխատում է նոր բաներ […]

Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցություն է խոստացել

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Օբաման հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ երկրի դիմակայության հարցում, ինչպես նաև՝ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ միջազգային իրավունքի խախտում է: Օբաման Յացենյուկին բազմակողմանի աջակցւոյթւոն է առաջարկել: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ […]

Առաջին անգամ կհաշվեն խոշոր եղջերավորներին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին, դրանց կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նկատեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման նպատակն է ՀՀ-ում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը, վաճառվող […]

Հավակնորդների մրցաշար. Անանդ-Արոնյան

Այսօր Խանտի Մանսիսկում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 8 գրոսմայստերներ երկու շրջանով կորոշեն հաղթողին, ով էլ կմրցի նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ չեմպիոնի կոչման համար: 1 տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Անանդի հետ: Մյուս պարտիաներում Անդրեյկինը կմրցի Կրամնիկի, Կարյակինը` Սվիդլերի, Մամեդյարովը` Տոպալովի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17.00-ին:

100 հազար դրամ պարտքի պատճառով հիվանդ կինը 3 անչափահաս երեխաների հետ կհայտնվի փողոցում.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. 13 ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների:Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են՝ որպես անվերջանալի տեսարաններ:Մայրը՝ Նարինե Անտոնյանը աշխատում է իրենց անցյալի մասին չխոսել, բայց երբ պատահաբար նախկին ամուսնուն հիշատակում է ՝ որդին կծկվում է բազմոցի […]

Գրանցվել է բրուցելյոզի դեպք. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Օրեր առաջ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀ-ում “Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում” ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեպքեր: ՀՀ ԱՆ-ի կողմից կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն՝ վերը նշված համայնքի 17 տնտեսություններում: Արձանագրվել է բրուցելյոզով հիվանդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված