16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լրագրողները նսեմացնում են, բայց Հրանուշ Հակոբյանը գոհ է

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ՛՛Արի տուն՛՛ 2014 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այս ծրագիրն արդեն մի քանի տարի է իրականացվում է և բավական արդյունավետ է :

Նախարարը շնորհակալություն հայտնեց պաշտպանության, տարածքային կառավարման, առողջապահության, կրթության ու մշակույթի նախարարություններին, ոստիկանությանը ծրագրին աջակցելու համար: ՛՛Չկա կառույց, որին մենք դիմենք ու համապատասխան օգնություն չստանանք՛՛:

՛՛Լրատվությունը փորձում է այս ծրագիրը նսեմացնել, բայց հինզ հազար ընտանիք իր երեխաներին վստահել է, իսկ այդքան ընտանիք էլ իր դռներն է բացում: Այս ծրագիրը մեծ մասսայականություն ունի սփյուռքում, հարյուարվոր երեխաներ սովորում են պետական բուհ-երում՛՛,-նշեց նախարարը:

Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել ՛՛Արի տուն՛՛ երիտասարդական ճամբարը: 2014թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ