21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

50 միլիոն դրամ թարգմանությունների համար

 50 մլն դրամ կտրամադրվի ՛՛Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ին: Այս որոշումն ընունվեց այսօր կառավարության նիստում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ սա հարկավոր է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացման համար: Նախարարի խոսքով՝ ՊՈԱԿ-ին ներկայացվել է մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր, ՊՈԱԿ-ը պետք […]

Եղանակը՝ տեղումնառատ

Հանրապետության տարածքում` Մարտի 13-ին օրվա ընթացքում, 17-ին օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:   Երևանում՝ մարտի 13-ին հնարավոր […]

Կոչ են անում չվճարել գազի վարձավճարները /վիդեո/

“Ներազգային ազատագրական շարժման” ղեկավար Վահան Մարտիրոսյանն ու լրագրող Արման Սուլեյմանյանը սեփական փորձով ապացուցեցին, որ Հայաստանում գազի կալորիականությունը ցածր է: Նրանք սուրճ են եփել Հայաստանում եւ Վրաստանում: “Հայաստանում այն եփեց 5րոպե 58վրկ-ում, Վրաստանում 3րոպե 49վրկ: Տեսանյութը կա: Հիմա մենք առաջարկում ենք “Գազպրոմին” գնալ ու փորձել, եթե գումար չունեն՝ մենք կտանք”,-ասաց Մարտիրոսյանը: Փորձը՝ բոլոր մանրամասներով այս տեսանյութում: […]

Պայքար կրծողների դեմ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացվածկազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի,  շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես […]

Նոր վարորդական իրավունքի վկայականներ

Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը: Փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ ծառայությունների մատուցմանը: Այն կնպաստի միջազգային և ներպետական ապրանքաշրջանառության աճին, կապահովի մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը: […]

Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար

Գործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: ՛՛Մ.Ս.Գ. գրուպ՛՛ և ՛՛Հարմոնի ինթերնեյշընալ՛՛ ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը: Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի […]

Սկսել են զուգավորվել` երկուական, երեքական, հիմա էլ հրաշալի քառյակով` փաստորեն խմբակային

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Որոշեցի ես էլ գրեմ գարնան զարթոնքի, զգացումների սրացման թեմաներով…Դատելով ընթերցվող, նախընտրած լրատվությունից, միշտ էլ զգացել եմ, որ ազգս մի տեսակ “սեքսուալ ազաբոչեննի ա “…Հետաքրքրված միայն էրոտիկայով, սեքսով, էրոգեն գոտիներով…Թվում է թե այսքանից հետո պետք է ծնելության կտրուկ աճ գրանցեինք, սակայն հավանաբար շփոթում են այդ էրոգեն […]

Նյու Յորքում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելանում է /ֆոտոշարք/

Նյու Յորքում նախօրեին երկու հինգհարկանի շենքեր են փլուզվել, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: 74 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է РИАНовости–ն: Ավելի վաղ հաղորդվումէր 2 զոհի եւ 69 վիրավորի մասին: Եւս 9 հոգի անհետ կորած է համարվում:

Մարզերում կանայք ունեն դրա կարիքը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված