04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Սկսել են զուգավորվել` երկուական, երեքական, հիմա էլ հրաշալի քառյակով` փաստորեն խմբակային

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.

“Որոշեցի ես էլ գրեմ գարնան զարթոնքի, զգացումների սրացման թեմաներով…Դատելով ընթերցվող, նախընտրած լրատվությունից, միշտ էլ զգացել եմ, որ ազգս մի տեսակ “սեքսուալ ազաբոչեննի ա “…Հետաքրքրված միայն էրոտիկայով, սեքսով, էրոգեն գոտիներով…Թվում է թե այսքանից հետո պետք է ծնելության կտրուկ աճ գրանցեինք, սակայն հավանաբար շփոթում են այդ էրոգեն գոտիները…
Ինչևէ, ամենակարդացված նյութերի վերնագրերը հիմք են տալիս մտածել, որ այլևս անհույս է լուրջ թեմաների շուրջ մեծ լսարան ակընկալել…”Լասինայով աղջիկները շատ սեքսուալ են”, “Շատ գայթակղիչ և սեքսուալ կին կալանավորները”, “Ցուցամոլ աղջիկները լավ տղու փայ չեն”, “Սրանից վատ չի կարող լինել(էրոտիկ ֆոտոշարք)”,”Ամենագեղեցիկ ոտքերի տիրուհիները”, “Հարց սեքսոպաթոլոգին” և նման շատ ու շատ այլ “լուրջ”  թեմաներ` մեր “աստղիկների” կեղտոտ սպիտակեղենով վերջացրած…
Չէ’, իրոք ազգիս հետ մի բան է կատարվում, անդառնալի, ցավալի, էրոտիկ…Հետո բողոքում են իրենց կյանքից: Արտասահմանցիները նայում են մեր քշած ավտոմեքենաների քանակությանն ու մակնիշներին, մեր հագուկապին` մազները տնկվում է գլխներին…Հիմա էլ սեքսն ու էրոտիկան…Սոված, կիսակուշտ, վատ ապրող ազգը սեքսի մասին այդքան չի մտածում…Մտածում է ինչ անի, ոնց անի, հայավարի ում խաբի, ում “քցի”, ընտանիքը ինչպես պահի, երեխաներին ինչպես կերակրի, վերջապես ինքը կերակրվի…
Դա քիչ էր գարունը քաղաքական ուժերի վրա էլ է ազդել…Ահավոր մերձեցման կարիք են զգում, սկսել են զուգավորվել` երկուական, երեքական, հիմա էլ հրաշալի քառյակով` փաստորեն խմբակային…Երևի ինչ-որ մեկը կպել է դրանց էրոգեն զոնաների՞ն…
Դա էլ քիչ էր` մշակել են ճանապարհային քարտեզ…Դե Արևմուտք կա, եվրոմեթոդներ…Խո պապական, ավանդական ձևերով չեն մերձենալու՞…Ի՞նչ կասեն եվրոպացի բարեկամները
…

Էս անտեր գարունն էլ շուտ վրա տվեց, միանգամից ու տաք…Նույնիսկ տարիքով մարդիկ էլ “ղզղնեցին” ու փորձեցին մերձենալ…Ախր այդ մերձեցողներից շատերը չգիտեն քարտեզն ինչ է, դուք էլ հիմա` ճանապարհային քարտեզ, ոչ ավել, ոչ պակաս…Այ մարդ մերձենում եք մերձեցեք, քարտեզով, հարայհրոցով, շախով-շուխով մերձենալս ո՞րն է…Մեկ է ձեզ կարմիր խնձոր պետք չի, դուք բոլորդ վաղուց արդեն կույս չեք, ձեզ փթած խնձորներ է պետք արդեն…Թե Ծառուկյանի անցյալը կամ փողն է գրավել, որ խմբով ինքնամոռաց վրա եք տվե՞լ…
Հիմա կծնվեն ՀԱԿԲ-իկներ, ԲՀԱԿ-իկներ, ԴՀԱԿ-իկներ, մուտացված “ժառանգներ”…
Դաշնակներին` ՀՅԴ-ին, շատ էի հարգում, նրանք ինչի ԴՀԱԿ դարձան, երևի դակվեցի՞ն…
Է~ գարուն, գարուն, ես ինչ բերեցիր մեր գլխին…Վախենամ` գարունա ձյուն անի, սրանց կիրքը սառացնի…Կապրենք` կտեսնենք…

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ