01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզերում կանայք ունեն դրա կարիքը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։

Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։ 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին նաև մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշները, առկա խնդիրները։

Դերենիկ Դումանյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։ 

՛՛Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը՛՛,-ասաց նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։ Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրեց հսկողության տակ պահել Մեղրու և Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։ 

՛՛Մարզի բնակչության համար է կառուցվում, ձեր բժիշկներն են աշխատելու։ Ճիշտ կլինի, որ մշտապես ուշադիր հետևեք, որպեսզի հիվանդանոցն ամենաբարձր որակով կառուցվի, շեղումների դեպքում էլ անմիջապես ահազանգեք՛՛,-ասաց նախարարը։

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվեց համապատասխան որոշում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ