01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Առաջին անգամ կհաշվեն խոշոր եղջերավորներին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին, դրանց կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նկատեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման նպատակն է ՀՀ-ում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը, վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը, անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը, ինչպես նաև միջազգային ստանդարտներով սահմանված պահանջների ապահովմամբ՝ միջազգային շուկա մուտք գործելը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ