07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 28, 2014

Նաիրիտցիներին վախեցրել են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել։ “”Ժողովուրդ”-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնիօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին […]

Սահմանադրական դատարանը սկսեց.այստեղ են ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները

Հայաստանի Սահմանադրական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: Գործով զեկուցողներ են ՍԴ անդամներ Կիմ Բալայանը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը: Դատարանում են ԱԺ ՀՅԴ […]

Գումարները տրվում են, բայց “ստացող” չկա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ կառավարությունը շարունակում է օգնության կարգով պետբյուջեից գումարներ հատկացնել սիրիահայերին, բայց “ստացող” չկա։ “Բանն այն է, որ սիրիահայերի մի ստվար հատված կրկին վերադարձել է Սիրիա կամ պարզապես մեկնել Հայաստանից, սակայն պետբյուջեից նույն քանակությամբ գումարներ են դուրս գրվում։ Ո՞ւր են գնում այդ փողերը, եթե հասցեատերերը չկան։  Խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի […]

Ծառուկյանը փորձում է պարզել, թե ինչպես է կուսակցությունից տեղեկատվական արտահոսք եղել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ ասում են, թե օրերս Ծառուկյանն առանձին-առանձին իր մոտ է կանչել Վահե Հովհաննիսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, փորձելով հասկանալ, թե ինչպես է կուսակցությունից արտահոսք եղել՝ օրերս Հրազդանում տեղի ունեցած դեպքի՝ ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանի զարմիկ, ԲՀԿ այժմյան պատգամավոր Դավիթ Քոչարյանի արձակած կրակոցների մասին։ “Հիմա, ըստ մեր աղբյուրների, ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի՝ […]

Ռուսաստանի պուրակ` Երեւանում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ օրերս Հայաստանում էր ՌԴ նախկին դեսպան Կովալենկոն, որը Հարավային Կովկասի հարցերով ՌԴ նախագահի խորհրդականն է։ “Վերջինս պարբերական այցեր է ունենում իր “վոտչինա”՝ կարգավորելու ոչ միայն ֆինանսական, այլև “գեոքաղաքական”, նեյրոլինգվիստիկ, այն է՝ ռուսաց լեզվի դասընթացների և տարածմանը նվիրված հարցերը։  Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Երևանի կենտրոնում, Սիրահարների այգու պատկերով և նմանությամբ […]

Հերթական էլիտար հարսանիքը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ: “Չնայած որոշվել էր, որ հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 25-ին` շաբաթ օրը, բայց քանի որ այդ օրը հաջորդում է ապրիլի 24-ին, որոշել են պսակադրությունն անել հաջորդող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված