Գումարները տրվում են, բայց “ստացող” չկա. Իրատես de facto
“Իրատես de facto”-ն գրում է, որ կառավարությունը շարունակում է օգնության կարգով պետբյուջեից գումարներ հատկացնել սիրիահայերին, բայց “ստացող” չկա։
“Բանն այն է, որ սիրիահայերի մի ստվար հատված կրկին վերադարձել է Սիրիա կամ պարզապես մեկնել Հայաստանից, սակայն պետբյուջեից նույն քանակությամբ գումարներ են դուրս գրվում։ Ո՞ւր են գնում այդ փողերը, եթե հասցեատերերը չկան։
Խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, ով հարցի հասցեատեր համարեց սփյուռքի նախարարությանը։
“Սիրիահայերի հետ կապված բոլոր աշխատանքները համակարգել և համակարգում է սփյուռքի նախարարությունը։ Ստեղծվել է հանձնաժողով, որտեղ մենք էլ ներկայացուցիչ ունենք։ Նրանք հիմնականում զբաղվածության գործակալության մեր անդամներն են եղել, որոնք այս ընթացքում փորձել են աշխատանքի տեղավորման հետ կապված հարցեր լուծել։ Ամփոփ պատկերը, թե ինչպիսին է եղել օժանդակությունը, և որքան մարդ ինչպիսի ծրագրերում է ընդգրկվել, ձեզ կարող է ներկայացնել միայն սփյուռքի նախարարությունը”,- նշեց նախարարը”մ- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։