Հերթական էլիտար հարսանիքը. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ:
“Չնայած որոշվել էր, որ հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 25-ին` շաբաթ օրը, բայց քանի որ այդ օրը հաջորդում է ապրիլի 24-ին, որոշել են պսակադրությունն անել հաջորդող շաբաթվա օրերին, ըստ ամենայնի` ապրիլի 27-ին: Հարսանյաց վայրի ընտրությունը` “Ֆլորենս”, թե “Փարավոն”, թողնվել է նորապսակների որոշմանը. չեն ուզում Ծառուկյանին շատ նեղություն տալ: Ներկա կլինեն մոտ 800 հոգի:
Սերժ Սարգսյանն է՞լ է հրավիրվելու՝ հարցրինք: “Անպայմա՛ն”: Հիշեցնենք, որ հաջորդող օրն էլ` ապրիլի 28-ին, “բուռն” ընդդիմադիր ԲՀԿ-ն իշխանությունների, առավել ստույգ՝ կառավարության հրաժարականի “հայցով” է հանդես գալու խորհրդարանում”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: