07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 28, 2014

Հայաստանի հավաքականը կարող է խաղալ Տաջիկստանի ընտրանու դեմ

Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ բանակցություններ է վարում Մալազիայի, Հայաստանի եւ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ ընկերական հանդիպում անցկացնելու հարցով: Մայիսի 31-ին Հայաստանի ընտրանին նորանշանակ մարզիչ Բեռնար Շալլանդի գլխավորությամբ  ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի, իսկ հունիսի 6-ին` Գերմանիայի դեմ: 

“Երեք տարի ուզում ենք բանավիճել, չեն գալիս..”.առաջարկ Սահմանադրական դատարանում/վիդեո

Սահմանադրական դատարանում   “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննության ժամանակ  դիմող  կողմին փաստարկները ներկայացրեց պատասխանող կողմը: Այն ներկայացրեց Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Մոտ կես ժամ խոսելուց հետո նրան ընդհատեց ՍԴ  նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խնդրելով կոնկրետանալ:  “Պրն Հակոբյան, մենք այստեղ չենք քննարկում օրենքի անհրաժեշտ լինել կամ չլինելու փաստը, […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին երկու կետով ձեռ էր առել ԲՀԿ-ին

”Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին երկու կետով ձեռ էր առել ԲՀԿ-ին եւ ոչ իշխանական ուժերին՝ա) Գագոյին համեմատել էր Իվանաշվիլու հետ, որի անունն է Բիձինա-Դոդո Իվանաշվիլի.բ) Չորս ուժերին անվանել էր հրաշալի քառյակ, որից հիմա ՀՅԴ-ն ուզում է ազատվել, մաքրվել, քերել դա իր վրայից: Հ.Գ. Չի ստավում:ԼՏՊ-ի գրածը գրած է, ինչպես իննսունականների սկզբին, երբ դաշնակցությանը…Լավ, ով անցյալը հիշի, աչքը […]

ՍԴ-ին կհետևի՞ իշխանափոխությունը /վիդեո/

Սահմանադրական դատարանում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ, ”Հանրապետություն” կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք այս չորս ուժերը կարող են իշխանափոխության հասնել:   Մանրամասները` տեսանյութում:

Ինչպես է գնացքը դուրս եկել գծերից /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է մետրոյի գնացքը դուրս գալիս գծերից ու բախվում պատին: Պատահարը տեղի է ունեցել մարտի 24-ին` Չիկագոյում, սակայն տեսանյութը միայն հիմա է հայտնվել համացանցում: Պատահարի հետեւանքով 32 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես պարզվել է, պատահարը տեղի է ունեցել կին-մեքենավարի մեղքով, ով քնել է ու չի […]

”Ակտոբեն” ներկայացրել է թիմի նորեկ Մարկոս Պիզելիին/ֆոտո/

Երեկ Ղազախստանի չեմպիոն ”Ակտոբեն” ներկայացրել է թիմի նոր ֆուտբոլիստներին: Նրանց թվում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Կիսապաշտպանը հունվարին վարձավճարով ”Ակտոբե” էր տեղափոխվել ”Կրասնոդարից”: ”Ակտոբեի” կազմում ելույթ է ունենում նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Հայաստանը կարող էր ՛՛ձեռնպահ՛՛ քվեարկել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը կարող էր ոչ ՛՛դեմ՛՛, այլ ՛՛ձեռնպահ՛՛ քվեարկել: ՛՛Հայաստանը պետք է միանար այն երկրներին, որոնք հանդես են գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին՛՛,-ասաց Մարգարյանն ու հավելեց, որ բոլոր հարաբերությունների հիմքում պետք է ընկլած լինի երկրի անվտանգության խնդիրը: Սակայն այս պարագայում, ըստ նրա, անվտանգության խնդիր չկար: […]

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Երեկ երեկոյան հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես Տավուշում սահմանի մի քանի տեղամասերում։ Մենք պատասխան կրակ ենք բացել՝ լռեցնելով հակառակորդին։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանն էր կիրառում ՛՛և՛՛, ՛՛և՛՛-ի սկզբունքը

 ՛՛Տարօրինակ էր հայտարարել մի բան ու անել մի ուրիշ բան, դա նսեմացնում է մեր երկրի արժանապատվությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի ՛՛դեմ՛՛ քվեարկության որոշման մասին: Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը ճիշտ որոումէ կայացրել, սակայն այդ որոշումը բխում էր այն սխալ դիվանագիոտթւյունից, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված