Բժշկական նոր կենտրոնի բացմանը մասնակցեց Սյունիքի մարզպետը /ֆոտո/

Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցեց “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից: Նոր կենտրոնն իրենից ներկայացնում է 240 քմ տարածքով կառույց, որն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, […]