08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բժշկական նոր կենտրոնի բացմանը մասնակցեց Սյունիքի մարզպետը /ֆոտո/

 Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցեց  “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից:

 Նոր կենտրոնն իրենից ներկայացնում է 240 քմ տարածքով կառույց, որն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, խոհանոց եւ լոգարան:

 Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, անհրաժեշտ բժշկական պարագաներով եւ կահավորված է ավելի հարմարավետ ու նոր գույքով:

 Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, կարեւորելով ընկերության հիմնարար արժեքները, եւ առաջնայնություն տալով աշխատակիցների առողջության եւ անվտանգության ապահովումը, նպատակային է համարում նման բժշկական կենտրոն ունենալը:

 Նորակառույց բժշկական կենտրոնը կապահովի աշխատակիցների շուրջօրյա բժշկական ծառայություն, իսկ կենտրոնի աշխատանքներում կընդգրկվեն Երեւանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ:

 Բացմանը մասնակցեցին նաեւ Կապանի  քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ,  այլ բարձրաստիճան այրեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ