16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արոնյան.”Կամ խաղային դիրք, կամ ֆուտբոլ”

Հայազգի գրոմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հասարակածը հատեց Անանդի հետ հավասար միավորներով` 4.5: 7-րդ տուրում նա կարեւորագույն միավոր հավաքեց Կարյակինի դեմ պարտիայում:

”Աշխատում եմ խաղալ` չմտածելով մրցաշարային դասավորության մասին: Կենտրոնանում եմ պարտիայի, խաղի որակի վրա: Ինձ շատ է դուր գալիս խաղալ աշխարհի ուժեղագույն շախմատիստների դեմ: Եթե ստացվում են պարտիայի վերաբերյալ ծրագրերը, ապա հետաքրքիր է այն խաղալ, իսկ եթե ոչ` պետք է հասցնել խաղալ ֆուտբոլ:  Ես խաղում եմ Խանտի Մանսիսկի իմ հայ ընկերների հետ, ընդ որում տարբեր տեղեր. որտեղ գտնեն, այնտեղ էլ խաղում ենք: Այնպես որ, ավելի լավ է ավարտել պարտիան մինչ ժամը ութը”,-ասել է Արոնյանը:

Ինչպես հայտնել էինք, Լեւոն Արոնյանը ֆուտբոլ էր խաղացել Խանտի Մանսիսկում մրցաշարի հանգստյան օրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ