27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՃՏՊ Բելաջոյի մոտ. կին վարորդն ու Իրանի քաղաքացին հիվանդանոցում են

Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասիկյան պողոտայում՝ ”Բելաջիո” ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ”Վոլկսվագեն” մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1990 թ.), դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Վարորդ՝ 1989 թ. ծնված Լ. Ու.-ը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Խ.-ը (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ