07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 22, 2014

Խոշոր ավտովթարի հետեւանքով 35 մարդ է մահացել

Պակիստանում խոշոր ավտովթարի է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 35 հոգի է մահացել, գրում է Газета.Ru–ն: Վառելիք տեղափոխող բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մարդատար ավտոբուսին, բախման արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել: 20 հոգի խորը այրվածքներով հոսպիտալացվել են:

”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր/վիդեո/

” ”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր, այլ բոլորին փողոց է հանել առաջին հերթին արժանապատվության խնդիրը”,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ”Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին:  Ապա Սեֆիլյանն ասաց. ”Ես չեմ կարող միայն խոսել այստեղ բարձրացված նպատակի մասին, […]

Վերջին հրաժեշտը Արա Շիրազին. մեկ րոպե լռեց նաեւ Ազատության հրապարակը /վիդեո/

 Այսօր Հայաստանի նկարիչների միությունում վերջին հրաժեշտը տվեցին քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազին: Նա  մահացել էր մարտի 18-ի գիշերը՝ “Նաիրի”  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Արա Շիրազի մոտ գլխուղեղի ինսուլտ էր ախտորոշվել: Արա Շիրազին հուղարկավորեցին Երեւանի քաղաքային պանթեոնում: Ի դեպ, այն պահին երբ տեղի էր ունենում անվանի պոտեներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդու՝ Արա Շիրազի […]

Փող եք ուզում, դիմեք օլիգարխների գրպաններին/վիդեո/

‘’Դեմ եմ’’ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաքին մասնակցում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերևջինս ելույթ ունեացվ ու հայտարարեց, որ դեմ է այս համակարգին: ‘’Քաղաքական որոշակի օրակարգի մասին չեմ ուզում խոսել, այստեղ եմ զորակցությունս հայտելու սեփական ձայնի համար պայքարող քաղաքացուն’’,-ասաց նա` հավելելով, որ իրենց կախված ամեն ինչ անելու է այս շարժման հաջողության համար: […]

Արոնյանը ոչ ոքի խաղաց Անանդի հետ

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց մրցաշարի մյուս առաջատար Անանդի հետ: Տուրի մյուս պարտիաներ` Կրամնիկ-Անդրեյկին, Սվիդլեր-Կարյակին, Տոպալով-Մամեդյարով, դեռ ընթացքի մեջ են: Մրցաշարային աղյուսակը գլխավորչում են Անանդը եւ Արոնյան, 2 շախմատիստներն էլ ունեն 5-ական միավոր:

Վրաստանի դատախազությունը Սահակաշվիլիին կհարցաքննի` նախկին վարչապետի մահվան գործով

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է հարցաքննության` 2005-ին մահացած երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով, գրում է РИА Новости-ն: Հարցաքննությունը տեղի կունենա մարտի 27-ին, տեղի ժամանակով ժամը 13.00-ին: Նապկին նախագահը դեռեւս չի մեկնաբանել առաջիկա հարցաքննությունն ու իր անելիքները:

”Դեմ եմ”-ը անհանզանդությամբ է սպառնում /լրացված/վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ‘’Դեմ եմ’’ նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքն սկսեց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը` նշելով, որ հանարահավքի ընթացքում ելույթ են ունենալու ՀՀ քաղաքացիներ, ապա լինելու է երթ Մաշտոցի պողոտայով, ապա վերադառնալու են Ազատության հրապարակում մեկ մարդու նման: Ապա նշվեց, որ նախաձեռնությանը միացել են նաև մի խումբ սփյուռքահայեր: Նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը ելույթում նշեց, որ […]

“Կարևոր հարցերը թողած` թոշակի դեմ են պայքարում, ջանդամը թոշակը” /ֆոտո, վիդեո

Ազառտության հրապարակում քիչ հետո կմեկնարկի ”Դեմ եմ”-ի հանրահավաքը: Հիշեցնենք, նախաձեռնող խումբը դեմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Henaran.am-ը նախքան հանրահավաքի սկսելը զրուցեց հրապարակում հանրահավաքի մեկնարկից 1 ժամ ավելի վաղ հավաքված մարդկանց հետ: Նրանցից ոմանք դեմ են համակարգին, մյուսներն էլ ուղղակի եկել էին հրապարակ, քանի որ իշխանափոխություն են ակնկալում: ”Եկել եմ, որ ասեմ` հարգելի կառավարություն ձեզանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված