09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր/վիդեո/

” ”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր, այլ բոլորին փողոց է հանել առաջին հերթին արժանապատվության խնդիրը”,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ”Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին: 

Ապա Սեֆիլյանն ասաց. ”Ես չեմ կարող միայն խոսել այստեղ բարձրացված նպատակի մասին, որովհետև քիչ առաջ երիտասարդների կողմից հնչեց, որ մենք ենք տերը մեր երկրի: Ես պատիվ եմ ունեցել գլխավորելու ջոկատ, որը առաջինը լինելով բացահայտ մուտք է գործել Ստեփանակերտ, այնտեղ էին ռուս զորքերը, և տեղակայվել էինք նրանցից հարյուր մետր հեռավորության վրա: Ինչո՞ւ եմ ասում բացահայտ, որովհետև մինչև մեր բացահայտ մուտքը գործել են ջոկատներ, բայց ընդհատակում: Քչերն էին հավատում, որ մենք կազատագրենք Արցախը, բայց մեզ հաջողվեց ”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն, ապա Սեֆիլյանն ասաց. ”Ժողովուրդ, իսկապես պահը լուրջ է: Հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք բարձրաձայնում են մեր ինքնիշխանությունից հրաժարվելու և Ռուսաստանին հանձնվելու մասին:

Մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու: Մենք ենք տերը մեր երկրի”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:


KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ