03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փող եք ուզում, դիմեք օլիգարխների գրպաններին/վիդեո/

‘’Դեմ եմ’’ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաքին մասնակցում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերևջինս ելույթ ունեացվ ու հայտարարեց, որ դեմ է այս համակարգին: ‘’Քաղաքական որոշակի օրակարգի մասին չեմ ուզում խոսել, այստեղ եմ զորակցությունս հայտելու սեփական ձայնի համար պայքարող քաղաքացուն’’,-ասաց նա` հավելելով, որ իրենց կախված ամեն ինչ անելու է այս շարժման հաջողության համար:

Ապա նա հիշեցրեց, որ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի պատվիրակների հարցրեին պատասխանելիս Սերժ Սագսյանը խոստովանեց, որ 80 տոկոսը դժգոհ է: ‘’Դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, պարոնայք Սարգսյաններ’’,-ասաց նա: ‘’Պարտադիր կուտակայինի հետ կապված պատմությունը ախտորոշում է հիվանդությունը, որ հյուծում է մեր պետությունը, էլիտայի արտոնյալ 20 տոկոսը շարունակաբար իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին, այսինքն` ժողովրդին: ‘’Դեմ եմ’’ շարժումն, իմ ընկալմամբ, պայքար չէ 10 դրամի համար, 5000 դրամի համար, այլ ժողովրդի ու իրավունքի և ուրեմն հանուն ժողովրդավարության ու Սահմանադրության, այս պայքարն անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով, թե երբ ինչ պայմաններոմ, ցույց կտա ժամանակը’’:

Պատգամավորի խոսքով`  իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ այս համակարգը արադարցված է:  ‘’Փողեր եք ուզում, դիմեք ներկա ու նախկին պաշտոնյաների, օլիգարխների գրպաններին, ովքեր ըստ միջազգային կազմակերպության տվյալների` ապօրինի կերպով 6.2 միլիարդ գումար են դուրս տարել ժողովրդի գրպանից’’: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ