07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 21, 2014

Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: […]

Որ ՀԸ-ներն են խախտել օրենքը. տուժած հաղորդումներ

Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման  աջակցության ծրագրի և ԱՄՆ բնակչության  առատաձեռն աջակցության  շնորհիվ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  գործընկերային պայմանագրի շրջանակներում Ժուռնալիստների ‘’Ասպարեզ’’ ակումբն այսօր Հենարան մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանի 6 ՀԸ-ների հաղորդումներում գովազդային ծավալների և տեղաբաշխման ՀՀ օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգ: Հաշվետվությունը իրականացվել է դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը ներառյալ: ՛՛Ասպարեզ՛՛ […]

Սյունիքի մարզպետն առաջարկեց ակտիվացնել սյունեցի եւ չեխ գործարարների համագործակցությունը /ֆոտո/

   ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության  դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:      Մարզպետը շնորհավորեց դիվանագետին` այցի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Սյունիքի մարզի զարգացման գործում:   Զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: […]

Անեկդոտ Օբամայի մասին` ռուսների կողմից /վիդեո/

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Դումայում Ղրիմի վերաբերյալ իր ելույթի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մասին Ռուսաստանի դեմ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին անեկդոտ է պատմել, որը բուռն ծափահարությունների է արժանացել: “Եվ երկու խոսք պատժամիջոցների մասին: Ցանկանում եմ Օբամայի մասին անեկդոտ պատմել: Օբաման առավոտյան արթնանում է եւ ասում կնոջը`ահավոր է, այդ ռուսներն իրենց Ղրիմով […]

Քոչարյանը պետք չի՞ /վիդեո/

“Ժառանգություն”-ում չեն քննարկել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վերադարձի հարցը: “Չենք քննարկել, ուղղակի գտնում ենք, որ Հայաստանին նոր լուծումներ են պետք”,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինս մի բան էլ է արձանագրել, այն է, որ մարտի 1-ին հանրահավաքի հարթակից ավելի քիչ հղում տվեցին Քոչարյանին, քան նախորդ տարիներին: Դիտեք նաեւ տեսանյութը:

Հավակնորդների մրցաշար. Կարյակին-Արոնյան/ուղիղ/

Խանտի Մանսիսկում այսօր կայանում են 7-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանի սեւերով խաղում է Կարյակինի հետ: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում մրցում են Սվիդլեր-Անանդ, Կրամնիկ-Մամեդյարով, Անդրեյկին-Տոպալով զույգերը: 6-րդ տուրից հետո մրցաշարում առաջատարը Անանդն է: Նրան 0.5 միավոր է զիջում Լեւոն Արոնյանը:

Բոլորը հավաքվել են Ծառուկյանի շուրջ/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գնահատական հնչեցրեց Աժ ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի հանդիպում, քննարկումների մասին: Քոչարյանը նկատեց, որ այս 4 կուսակցությունները բավականաչափ  տարբերվում են միմյանցից: “Բոլորը համաձայնվեցին, որ այս 4 կուսակցության առանցքը ԲՀԿ-ն է, ավելի ճիշտ Գագիկ Ծառուկյանը, ում հետ սկսեցին հանդիպել մնացած բոլոր քաղաքական ուժերը և եկան ինչ-որ ընդհանուր հայտարարի”,-ասաց […]

Քանդակներ՝ Ստեփանակերտին

Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ  են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։ ”Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ […]

Րաֆֆին ակնկալում է քառյակի ուժերի ղեկավարների համատեղ հանդիպում

“Ժառանգություն” կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է խորհրդանական ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը: “Շատ ողջունելի է այդ համագործակցությունը եւ կարեւոր է, որ այդ համագործակցության արդյունքում վերջին շրջանում խորհրդարանական օրինագծերը քննարկվում են սահմանված կարգով եւ որոշակի արդյունքներ ունենում”,- ասաց  նա՝ համագործակցությունը կառուցողական համարելով: Սակայն նրա կարծիքով, այդ ուժերի ղեկավարների համատեղ հանդիպումը դեռ չի ստացվում, որպեսզի որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված