28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետն առաջարկեց ակտիվացնել սյունեցի եւ չեխ գործարարների համագործակցությունը /ֆոտո/

   ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության  դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: 

    Մարզպետը շնորհավորեց դիվանագետին` այցի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Սյունիքի մարզի զարգացման գործում:

  Զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի եւ Չեխիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը: 

    Մարզպետ Վ. Հակոբյանը դեսպանին ներկայացրեց մարզի ներդրումային պատկերը եւ հանդես եկավ առաջարկությամբ Սյունիքի մարզի եւ չեխ գործարարների փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:

  Վ. Հակոբյանը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագայում սկիզբ կդրվի Սյունիքի եւ Չեխիայի Հանրապետության մարզերի ու քաղաքների միջեւ գործակցությանը:

    Կողմերը քննարկեցին նաեւ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է նման ձեւաչափով գործընկերային կապերի զարգացման ներուժ:

   Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայք-էջից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ