09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ ՀԸ-ներն են խախտել օրենքը. տուժած հաղորդումներ

Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման  աջակցության ծրագրի և ԱՄՆ բնակչության  առատաձեռն աջակցության  շնորհիվ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  գործընկերային պայմանագրի շրջանակներում Ժուռնալիստների ‘’Ասպարեզ’’ ակումբն այսօր Հենարան մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանի 6 ՀԸ-ների հաղորդումներում գովազդային ծավալների և տեղաբաշխման ՀՀ օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգ:

Հաշվետվությունը իրականացվել է դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը ներառյալ: ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացնելով հաշվետվությունը՝ նշեց, որ դեկտեմբերի 27-30 Հ1-ում գերազանցել է օրենքով սահմանված գովազդի 7 տոկոսը: Դրանից հետո հունվարի 1-ին ու 2-ին  հեռարձակված գովազդի ծավալը եղել է օրենքով սահմանված նորմերի շրջանակներում: Իսկ 2013-ի օգոստոսին դիտարկված իրավիճակն ակնհայտորեն  առաջընթաց էր հանրային ՀԸ հեռարձակման գործում, դեկտեմբերյան 4 օրերին դիտարկված խախտումները և դրանց ծավալը իրավիճակը ակնհայտ նահանջ են օգոստոսյան առաջընթացից:

 Այս հաշվետվության մեջ ներկայացվող 7 օրերի հաղորդումների վերծանումները ցույց են տալիս, որ Հ2, Արմենիա և Երկիր Մեդիա հեռուստալիքները չեն խախտել օրենքով սահմանված առավելագույն նորմը, ըստ որի մեկ ժամում արգելվում է 14 րոպեից ավելի գովազդ հեռարձակել: Այս հեռուստալիքների հորդումների` դիտարկված 7 օրերի բոլոր 24 ժամերի ընթացքում բոլոր ժամերին գովազդը եղել է 14-ից պակաս րոպե:  Դիտարկման նախորդ ժամանակահատվածում /15-21 օգոստոս, 2013/ օրենքի այս պահանջը չէին խախտել միայն Հ1-ն ու Հ2-ը, իսկ օգոստոսին օրենքի այս պահանջի խախտում արձանագրվել էր Արմենիա /1 դեպք/, Երկիր մեդիա /3 դեպք/, Կենտրոն /6 դեպք/ և Շանթ /20/ դեպք:

‘’Գովազդի մասին’’ ՀՀ օրենքը արգելում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահողորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը: Հ1-ի դեպքում  տուժած հաղորդումները հետևյալն են` Ծագումով հայեր, Մերոնք, Օտար ամայի ճամփեք:  Հանրայաին ՀԸ մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումները մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու օրենքի պահանջի խախտումների նվազում է արձանագրվել երկու դիտարկումների արդյունքներով` 6/10-ից/ 3 /5/ դեպք:

Հ2-ի դեպքում տուժած հաղորդումներն են Լրաբերը, Ինչ եթել այսօր, Աստղային հարսանիք, Խոսքի իրավունք:  Արմենիայի դեպքում դրանք են` Մանկական նոր ալիք օրագիր, Դիզայն, Տնից տուն, Ֆուտբոլի օրագիր: Երկիր մեդայի դեպքում` Արարատյան խոհանոց և Բնության ծրագիր հաղորդումներում: Կենտրոնում` Պարտարստենք միասին, Անցում Դուլյանի հետ, Ակցեռն ժամ, Իմանալ ավելին, Ըստ պահանջի, Ապրիր առողջ, Շանթ ՀԸ տուժած հաղորդումը Հորիզոնն է:

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հավելեց, որ իրենք նախորդ տարի առաջարկներ էին ներկայացրել, որոնք կառավարությունն այս տարի կարծես թե հաշվի է առել: Դրանցից են Հնարային ՀԸ-ում գովազդի արգելումը: ՛՛Կլինի հոսք դեպի մասնավոր ՀԸ-ներ, սա նշանակում է գովազդի վերաբաշխում շուկայում, և վերաբաշխում հօգուտ հավանաբար ավելի հզոր ՀԸ միավորումների, իսկ փոքրերին դժվար թե կողիքց ինչ-որ բան ավելանա՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ