07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 21, 2014

“ԲՀԿ-ն կդառնա ՃԿԿ, եթե “

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գնահատեց ընդդիմադիր կուսակցությունների գործելաոճը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանում դասական իմաստով կուսակցություն է միայն ՀՅԴ-ն, որն ապացուցել է, որ ունակ է աշխատել ինչպես էքստրեմալ, այնպես էլ ոչ էքստրեմալ պայմաններում:  “Մեծ հաշվով, Հայաստանում կուսակցություններ չկան: Օրինակ, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ դադարում է զբաղվել քաղաքականությամբ, կդադարի գոյություն ունենալ […]

Զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը

ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. Այսօր, մարտի քսանմեկի  առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել    Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել  է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը  փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս […]

Երկու տարի սահման պահելուց հետո՝ ոչ պիտանի․ ծայրահեղ վիճակում գտնվող զինվորին օգնություն է հարկավոր

 22-ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում: Իշխան Ղալամյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, […]

Ռուսական բուհերերում ՀՀ քաղաքացիների համար մոտ 200 տեղ է հատկացվել

Ռուսական բուհերը 2014-2015 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն ուսանողական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Այն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության կողմից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինը: Նա նշել է, որ հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը: […]

19-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 2.6 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 2 602 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 19-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

ԲՀԿ-ը չի արգելել Նիկոլին /վիդեո/

Մարտի 22-ին Ազատության հրապարակում “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքին ելույթ են ունենալու նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու “Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Իսկ թե ինչու հատկապես Սեֆիլյանն ու Փաշինյանը, նախաձեռնության անդամն ասաց, որ Սեֆիլյանն անձնավորում է պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հռետոր […]

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են  աղբավայրերի։ Սանմաքրման […]

Մշակվում է ”Ճանապարհային անվտանգությունն աշխարհում” 3-րդ զեկույցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  անդամ երկրների մասնակցությամբ ընթանումեն ”Ճանապարհային անվտանգությունն աշխարհում” 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարությա կողմից: Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ Խաչատրյանի […]

ԵՄ-ն եւ Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Եվրամիությունն ու Ուկրաինան Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածն են ստորագրել, տեղեկացնում է РИА Новости-ն: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:  Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը կստորագրի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված