Ռուսական բուհերերում ՀՀ քաղաքացիների համար մոտ 200 տեղ է հատկացվել
Ռուսական բուհերը 2014-2015 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն ուսանողական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Այն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության կողմից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինը: Նա նշել է, որ հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը:
«ՀՀ քաղաքացիություն ունեցող 208 ուսանողների համար տեղ է հատկացված: Ընդունելությունը կլինի երեք փուլով, այս տարի միասնական պատուհան է գործում փաստաթղթերի ընդունման համար: Փաստաթղթերի ընդունումից հետո թեստավորում կլինի, ապա տեղի կունենա մասնակիցների ընտրություն: Հարկավոր է նաև ռուսերով ավտոռեֆերատ և օտար լեզվի քննություն հանձնել”,- նշել է նա` շեշտելով, որ ուսանողը մինչև վեց բուհ կարող է նշել, որտեղ ցանկանում է սովորել:
«Իհարկե, ռուսական բուհերում սովորողների համար որոշակի առաջնայնություն կլինի, սակայն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի հետաքրքրությունները բավարարելն է: Իսկ որոշակի մասնագիտություններով կադրեր պատրաստելու պատվերը իջեցնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Այսինքն՝ այդ մասնագիտությունները, որոնք հատկացվում են հայկական կողմին, հատկացվում են հասցեագրված, հատուկ կարիքների համար»,-նշեց Մարկ Կալինինը:
Հայտերի համար պետք է դիմել ՀՀ կրթության նախարարություն կամ «Ռոսսոտրուդնեիչեստվո»-ի գրասենյակ: