25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը չի արգելել Նիկոլին /վիդեո/

Մարտի 22-ին Ազատության հրապարակում “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքին ելույթ են ունենալու նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու “Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Իսկ թե ինչու հատկապես Սեֆիլյանն ու Փաշինյանը, նախաձեռնության անդամն ասաց, որ Սեֆիլյանն անձնավորում է պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հռետոր է:

“Խորհրդարանում շատ է խոսել կուտակային կենսաթոշակի մասին, եւ կարծում ենք  օրենքի մասին գիտական հիմնավորումներ կներկայացնի”,-ասաց Մանուկյանը:

Հանրահաավքի ելույթ են ունենալու նաեւ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները:

Այն հարցին, ճիշտ է, որ ԲՀԿ-ի սրտով չէր Փաշինյանի ելույթ ունենալու գաղափարը եւ ԲՀԿ-ն դեմ էր, Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենք ոչ մեկի հետ չեն քննարկում որեւէ ելույթ:

Իսկ թե ինչպես են որոշում ելույթ ունեցողներին եւ ով է արգելել Փաշինյանին՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ