22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Րաֆֆին ակնկալում է քառյակի ուժերի ղեկավարների համատեղ հանդիպում

“Ժառանգություն” կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է խորհրդանական ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը:

“Շատ ողջունելի է այդ համագործակցությունը եւ կարեւոր է, որ այդ համագործակցության արդյունքում վերջին շրջանում խորհրդարանական օրինագծերը քննարկվում են սահմանված կարգով եւ որոշակի արդյունքներ ունենում”,- ասաց  նա՝ համագործակցությունը կառուցողական համարելով:

Սակայն նրա կարծիքով, այդ ուժերի ղեկավարների համատեղ հանդիպումը դեռ չի ստացվում, որպեսզի որոշ հստակեցումներ լինեն:

 “Այդ հանդիպումը թույլ կտա հաղթահարել որոշակի տարաձայնություններ, եւ ես հույսս չեմ կորցնում, որ մենք կհանդիպենք”,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին, ապա Հովհաննիսյանը գտնում է, որ երկրում վարչապետ կամ չինովնիկ փոխելով դրական առաջընթաց չի լինի:

“Պարոն Սերժ Սարգսյանից սկսած իշխանությունը պիտի փոխվի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է ընդունել, որ նախագահական անցած  ընտրության արդյուքները կեղծվել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ