08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Սահմանային անցակետերը համապատասխանում են Մաքսային միության չափորոշիչներին

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ նշեց, որ  սահմանային անցակետերի մասով այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, համապատասխանում է Մաքսային միության պայմաններին: “Հաջորդը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հաշվառումն է, այսօր ՊԵԿ-ն ունի բավական լավ զարգացած հաշվառման համակարգ: Որոշ փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Մաքսային միությունում ծածկագրերը պետք է […]

Թող տանեն, պատիվ տան. Արսենյանը՝ ղալաթից ու չաթլախից

՛՛Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի, իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն, պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Հիշեցնենք, ՀՀ արդարադատության […]

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին

2014 թվականի փետրվարի 21-ի նիստում, քաղաք Երևանում քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 6.1-րդ, 8-րդ կետերով և 100-րդ հոդվածով, դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով […]

Ինչպիսին է եղել Տիմոշենկոյի բանտախուցը /ֆոտո/

Новый Регион-ը ներկայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` Խարկովում գտնվող Կաչանովի ուղղիչ գաղութի նախկին բանտախուցը, որտեղ նա կրում էր իր ազատազրկումը: Հարկ է նշել, որ շատերն ազատության մեջ երազում են այնպիսի պայմանների մասին, որոնցում ապրել է Տիմոշենկոն` լինելով անազատության մեջ:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր […]

ԱԱԽ քարտուղարը ցավակցել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. “Մեծ է գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ավանդը Հայաստանի գիտության զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի մահվան կապակցությամբ”:

՛՛Գազի հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմությունից՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների կողմից առաջարկած գազի հարցերով հանձնաժողովի նախագահը պետք է ընդդիմությունից լինի: ՛՛Դուք տարաբնույթ պատասխաններ տվեցիք դռնփակ, փակ հանձնաժողով… այնուամենայնիվ, ցանկացած պատգամավոր, որ ցանկություն ունի մասնակցել, կարո՞ղ է գալ ու մասնակցել՛՛,-գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց Բագրատյանը:  Հարությունյանը պատասխանեց, որ պարտադիր կարգ չկա, որ […]

Ավտովթարից հետո բարկացած վարորդը ծեծել է կնոջը /ֆոտո/

Վորոնեժում օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Երկու մեքենա իրար են բախվել, որոնցից մեկի ղեկին տղամարդ է եղել, մյուսի ղեկին` կին: Տղամարդը, ով վթարի մեղավորն է եղել, բարկացած դուրս է եկել մեքենայից ու սկսել ծեծի ենթարկել կնոջը:   Ականատեսները պատմել են, որ տղամարդը քիչ է մնացել սպանի այդ կնոջը:

՛՛Ռուստամյանը 4 խմբակցության անունից էր անում՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հերքում է լուրերը, թե եթե Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներողություն չխնդրի, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները կտապալեն կառավարության հետ հարցուպատասխանը: ՛՛Նման քննարկում չի եղել, նման բան չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը: Հարցին, թե դաստիարակչական նշանակություն կունենար արդյոք, եթե նման քայլ լիներ, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այն, ինչ այսօր Արմեն Ռուստամյանն արեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված