03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սահմանային անցակետերը համապատասխանում են Մաքսային միության չափորոշիչներին

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ նշեց, որ  սահմանային անցակետերի մասով այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, համապատասխանում է Մաքսային միության պայմաններին:

“Հաջորդը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հաշվառումն է, այսօր ՊԵԿ-ն ունի բավական լավ զարգացած հաշվառման համակարգ: Որոշ փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Մաքսային միությունում ծածկագրերը պետք է լինեն տասանիշ համակարգով, մենք նույնպես անցնելու ենք այդ համակարգին”,-ասաց նա:

Միության անդամ երկրները պետք է մտնեն մաքսային տարանցիկ փոխադրումների համակարգի մեջ:Ինչ վերաբերում է ռիսկերի կառավարման համակարգին, ապա այստեղ  լուրջ անելիքներ չկան, քանի որ Հայաստանի այսօրվա համակարգն ամբողջովին համապատասխանում է ՄՄ-ի չափանիշներին:

 Չի բացառվում, որ  մաքսատուրքերի վճարման հայտարարագրերի հայերեն եւ անգլերեն լեզվով գրառումները  փոխարինվեն  հայերեն եւ ռուսերենով՝ ՄՄ-ի անդամ երկրների հետ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ