20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2014

Կաթնամթերքի դեֆիցիտի եւ գնաճի մասին

Լրատվամիջոցներում այս օրերին քննարկվում է, որ պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ և գնաճ։ Մեզ նույնպես վերջին շրջանում հաճախակի դիմում են այս հարցով, ինչի կապակցությամբ հարկ համարեցինք հանդես գալ պարզաբանմամբ։ Նախ նշենք, որ նման խոսակցություններն իրենք նպաստում են դեֆիցիտի ձևավորմանը՝ սպասումներ ձևավորելով։ Այսինքն՝ սպառողները, հիմք ընդունելով նման լուրերը, միաժամանակ մեծացնում են սպառումը՝ իրենց ապահովագրելով […]

Ինչու Օլիմպիական չեմպիոնները ընտրեցին Արամ Խաչատրյանի երաժշտությունը/վիդեո/

Ինչպես տեղեկացրել էինք, գեղասահքի մարզական զույգերի կարճ ծրագրի ելույթներում Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը գերազանց էին կատարել կարճ ծրագիրը եւ հաջորդ օրվա ելույթի միավորները գումարելով հռչակվել էին Օլիմպիական չեմպիոններ: Կարճ ծրագրի ելույթում հնչել էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: “Вечерний Ургант” հաղորդման ժամանակ հայտնի գեղասահորդները անդրադարձել են երաժշտության ընտրությանը: Դիտել 7-րդ րոպեից: 

Ինձ ու Րաֆֆիին հանդիպում էին երեխաներ ձեռքերը բաց. Արմենուհի Հովհաննիսյան

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը “ Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը  անդրադարձավ  շուրջ 14 տարի գործող իր հիմնած  բարեգործական հասարակական կազմակերպության գործնեությանը: Նա նշեց, որ կազամակերպությունը իր հոգածության տակ է առել Երևանում՝  100 երեխայի, իսկ Վանաձորում ռոք երգիչ Սերժ Թանկյանի օժանդակությամբ ևս 80–ի ։ Տեղեկացրեց նաև, որ բարեգործության […]

Կրկին շտեմարանների թեման

Ինչքա՞ն կարելի է  ամեն տարի  բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապաես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված  մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և […]

Ներքին բախումնե՞ր, թե՞ դարակազմիկ ելույթ

՛՛Իշխանության կողմից տարվող ներքին քաղաքականությունն արդեն ուղղակի ադեկվատ չէ ներքին պահանջմունքներին, և ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր հենց այդպես էլ հականում են ու կուզեին իրենց անջատ տեսնել իշխանությունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը նշանակում էր, որ […]

Բուդաղյանները վճռական են տրամադրված

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության  դատարանի որոշումը` կասեցնելու գործի քննությունը, մինչեւ քննիչը կներկայացնի գործին առնչվող բոլոր նյութերը: Ըստ փաստաբանի, դատարանում բողոքարկելով քննիչի գործողությունները` հույս ուներ, որ արդարարադատություն կիրականացվի, սակայն այս 4 ամիսների ընթացքում ոչ մի բան չփոխվեց: Մասնավորապես, Արաբկիր եւ […]

Մշտապես տեղեկություններ կունենանք երկրաշարժերի մասին. մասնագետ

Արտակարգ իրավիճակների նախարարության առջեւ կարեւորագույն մի խնդիր է դրված`   դժվար պահին միշտ բնակչի կողքին լինել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը` նշելով, որ բնակչությունը պետք է իմանա, որ այսօր փրկարար ծառայությունը իր մատից փուշ կհանի: Բանախոսն ասաց նաեւ, որ 2014թ.-ի կարեւորագույն ուղղություններից է լինելու հայ-ռուսական փրկարարական ծառայությունների […]

Հայաստանում մեռած մարդուն ԱՊՊԱ-են անում. ավտովարորդների զայրույթի բաժակը լցվել է

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և տարբեր կազամակերպությունների ավտովարորդներ անդրադարձան “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Նրանք նշեցին նաև, որ դեմ են տեսախցիկներին , սակայն կողմ են արագաչափերին: “Ես ընդունում եմ իմ սխալները, իսկ հիմի էտ հինգ […]

Պատվաստումների արդյունավետությունն ակնհայտ է

Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում: Հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և  ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի