Բանգկոկում ցուցարարները կառավարական մի քանի շենք են շրջափակել

Բանգկոկում ցուցարաները շրջափակել են Թայլանդի ներքին գործերի նախարարության շենքը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հարկ է նշել, որ Թայլանդի մայրաքաղաքում ցույցերը շարունակվում են դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից: Ցուցարարները պահանջում են կառավարության եւ վարչապետի հրաժարականը: