13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերով

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն հայտնեց փետրվարի 12-ին Երևանում հանրային ակցիանլուսաբանելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի առնչությամբ:

«Լրագրողի նկատմամբ բռնությունն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարտավոր են աջակցել և պաշտպանել լրագրողներին, ուժ են կիրառել նրանց դեմ», – Միյատովիչը գրել է ՀՀ իշխանություններին ուղղված գրության մեջ:

Ըստ հաղորդումների՝ համապատասխանաբար «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am լրատվական պորտալի լրագրողներ Անի Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը ոստիկանների կողմից հարձակման և բերման էին ենթարկվել ու քիչ անց ազատ արձակվել: Ոստիկանությունում գտնվելու ընթացքում ոստիկանները խուզարկել են լրագրողներին և նրանց տեսախցիկներից ջնջել բոլոր տեսանյութերը:

«Ես կոչ եմ անում իշխանություններին միջադեպի կապակցությամբ իրականացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն ու անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անհարիր վարքագիծը կանխելու համար», – գրել է Միյատովիչը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ