07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2014

Լատվիական դասագրքում ԼՂՀ-ն իբրեւ առանձին հանրապետություն է ներկայացվել. ադրբեջանցիները կրկին խառնվել են իրար

2013-ին լույս տեսած լատվիական ՛՛Նոր աշխարհագրության՛՛ դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան եւ Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։ Այդ մասին տեղեկացրել են Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը հրապարակմանը դեռ չեն անդրադարձել։

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 9-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                                    Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա          7              3                   2       […]

”Շիրակը” ոչ ոքի խաղաց ղազախական թիմի հետ

Գյումրիի ”Շիրակը” շարունակում է իր ուսումնամարզական հավաքը Անթալիայում: Երեկ ակումբը ստուգողական հանդիպումը անցկացրեց ղազախական ”Տարազի” հետ: Նշենք, որ դա առաջին խաղն էր Թուրքիայի հավաքի ընթացքում: ”Տարազի” հետ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: Հանդիպումը պետք է կայանար մեկ օր շուտ, սակայն հորդառատ աձրևի պատճառով հետաձգվել էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի