01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Կաթնամթերքի դեֆիցիտի եւ գնաճի մասին

Լրատվամիջոցներում այս օրերին քննարկվում է, որ պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ և գնաճ։ Մեզ նույնպես վերջին շրջանում հաճախակի դիմում են այս հարցով, ինչի կապակցությամբ հարկ համարեցինք հանդես գալ պարզաբանմամբ։ Նախ նշենք, որ նման խոսակցություններն իրենք նպաստում են դեֆիցիտի ձևավորմանը՝ սպասումներ ձևավորելով։ Այսինքն՝ սպառողները, հիմք ընդունելով նման լուրերը, միաժամանակ մեծացնում են սպառումը՝ իրենց ապահովագրելով հնարավոր դեֆիցիտից։ Արդյունքում՝ կարճ ժամանակահատվածում ձևավորվում է մեծ պահանջարկ, և ստեղծվում է արհեստական դեֆիցիտ։

 Ճիշտ է, կաթի արտադրությունը Հայաստանում սեզոնային բնույթ է կրում, սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման պարագայում հնարավոր է խուսափել դեֆիցիտից և բավարարել պահանջարկը։ «Թամարա և Անի»-ն կաթնամթերք (այդ թվում՝ պանիր) կմատակարարի առանց ընդհատումների՝ բնականոն ռեժիմով,  պանրի դեֆիցիտ կամ ծավալների նվազում, ամենայն հավանականությամբ, չի լինի։

Ինչ վերաբերում է հնարավոր գնաճին, ապա նշենք, որ նախորդ տարի մարտից մինչև դեկտեմբեր կարագի համաշխարհային գներրը թանկացել են 30%-ով, կաթի փոշունը՝ մինչև 50%-ով, ընդհանրապես նկատվել է հումքի գների աճ: Ու քանի որ Հայաստանը համաշխարհային տնտեսության մաս է կազմում, չի բացառվում, որ այդ զարգացումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ կաթնամթերքի գների վրա տեղի շուկայում։ Ամեն դեպքում, հայկական ոչ մի ընկերություն, այդ թվում նաև մեր ընկերությունը, հակված չէ շահույթը մեծացնելու համար ավելացնել սպառողների բեռը։ Սակայն շուկան թելադրում է իրենը։ Կաթնամթերքի արհեստական գնաճ, ամեն դեպքում, չի լինի ։

 

«Թամարա և Անի» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ