14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բուդաղյանները վճռական են տրամադրված

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության  դատարանի որոշումը` կասեցնելու գործի քննությունը, մինչեւ քննիչը կներկայացնի գործին առնչվող բոլոր նյութերը:

Ըստ փաստաբանի, դատարանում բողոքարկելով քննիչի գործողությունները` հույս ուներ, որ արդարարադատություն կիրականացվի, սակայն այս 4 ամիսների ընթացքում ոչ մի բան չփոխվեց:

Մասնավորապես, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվել էր  քննիչի երեք որոշումները,  որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշում  վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Դատարանը բավարարեց եւ կասեցրեց բողոքի քննությունը:

Փաստաբանի խոսքով,  Բուդաղյաններն վճռական են եւ ներպետական մակարդակով արդարություն չհասնելու դեպքում դիմելու են Եվրադատարան:

 “Առաջիկայում շատ քայլեր ունենք, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Առնվազն 3 մարդ մեղավոր է ու պետք է պատասխան տա”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ