07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 14, 2014

Պուտինն ու Կաբաեւան միաժամանակ սկսել են ամուսնական մատանիներ կրել /ֆոտո/

Ռուսաստանի ամուսնալուծված նախագահ Վլադիմիր Պուտինը հանրության առաջ երեւացել է ամուսնական մատանիով, ինչը ֆիքսել է LifeNews-ի ստոպ-կադրը: Այն արվել է Ռուսաստանի նախագահի ու Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպման ժամանակ, գրում է : ZNAK.com-ը: Միեւնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցի, ամուսնական մատանի է հայտնվել սպորտսմենուհի Ալինա Կաբաեւայի մատին, որն էլ նկատվել է Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման […]

Անվստահություն

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.  “Ծըկ-ծըկ-ծըկ… Երբ ես ՀԱՕԿ ներկայացուցչին հարցի, ճիշտ է, որ անցած օլիմպիադային թերթերը գրեցին, որ մեր դահուկորդնեից մեկը մոլորվել, ֆինիշին չէր հասել, նեղացավ, ասաց. -Լավ ա չեք գրում, որ հայ լողոդներն էլ խեղդվեցին ջրում: Էսօր մեր մի դահուկորդը ոնց որ…. մոլորվել է, չի մասնակցել մրցումներին: Դրա համար էլ ԲՀԿ […]

Գարնանը Երեւանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երեւանում անցկացվելիք […]

Լրագրողին Անժելա Սարգսյանի ճակատագիրն են խոստացել /վիդեո/

Այսօր ակցիայի ժամանակ, որ կազմակերպել էին քաղաքացիներն ու ՀԱԿ ակտիվիստները, Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը ելույթ ունեցավ ու պատմեց, որ Facebook սոցիալական ցանցի միջոցով իրեն սպառնալիքներ են եղել: Նրա խոսքով` ՀԱԿ ակտիվիստների հետ վիճած երիտասարդներին` ՀՀԿ երիտթևի և Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամներին, ինքն է առաջինը բացահայտել, ինքնությունը պարզելուց հետո՝ նրանց նկարները տարածել Ֆեյսբուքում, իսկ հենց հաջորդ առավոտյան […]

“Նոր օրենքով կարգուկանոն կմտցվի”

Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան ասել է, որ այս նոր օրենքով կարգուկանոն կմտցվի: Նա նշել է, որ 2013 թվականին 37,2 հազար […]

Բնակարանը նվիրեց Արցախի երեխաներին /վիդեո/

Մահապարտների Արծիվ 1 ջոկատի կին ազատամարտիկ Սուսաննա Գալստյանը իր կյանքից բացի նաև սեփական բնակարանը նվիրաբերեց Արցախի երեխաներին: Երկու տղաների մայրը չէր կարող կիսաքաղց կամ  վատ հագնված մանուկներ տեսնել: Պատերազմ էր… Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երկու անգամ վիրավորվելուց հետո՝ հաղթանակած տուն դարձած ազատամարտիկը հիշեց.” 1992 թվականին, երբ Արծիվ 1-ի մահապարտները վերադարձան, ես էլ հետ եկա Երևան….ու […]

Անիին ապտակել են, վերցրել տեսախցիկը /վիդեո/

Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը, ում նկատմամբ իր խոսքով` փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում բռնություն էր կատարվել, պատմեց դեպքի մանրամասները: Անին հայտնեց, որ իրեն ապտակել են, վերցրել տեսախցիկը, իսկ երբ հետ են վերադարձրել, հիշողության քարտը դատարկ է եղել: Անին չի բացառում, որ բարձրացված մեծ աղմուկից հետո որոշ մարդկանց կպատժեն. ”Այն աղմուկը, որը […]

Հայաստանցի եւս մեկ մարզիկ մասնակցեց Օլիմպիական խաղերին

Օլիմպիական խաղերում այսօր կայացել են դահուկավազքի 15 կմ դասական ոճի մրցումները: Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը հաղթողից ետ մնալով 4 րոպե 9 վայրկյան: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Եղոյանը չի մեկնարկել մրցաշարում: Մրցաշարին մասնակցում էին 92 մարզիկներ: Հաղթող է ճանաչվել շվեյցարացի դահուկորդ Դարիո Կոլոնյան, երկրորդ հորիզոնականում է շվեդ Յոհան Պլսոնը,երրորդում՝ նրա հայրենակից […]

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հորդորը

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է. “Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի