07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 14, 2014

Տղամարդկանց գեղասահքում նոր ռեկորդ սահմանվեց/վիդեո/

Երեկ կայացավ գեղասահքի տղամարդկանց մրցումների կարճ ծրագիրը: Միավորների քանակով համաշխարհային ռեկորդ սահմանեց 19-ամյա ճապոնացի Յուձուրու Հանյուն`101.45: Վերջնական հաղթանակի համար նրա հետ կպայքարի կանադացի Պատրիկ Չանը: Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը 3-րդ տեղում է: Այսօր 19.00-ից կսկսվեն ազատ ծրագրի մրցումները:

”Հրանտ Վարդանյանին ուզում են պատժել”

Ծխախոտի գինը բարձրացել է մոտ քսան տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ այն ծխախոտը, որն ինքն է օգտագործում վերջին մեկուկես տարվա ընթացքում թանկացել է հիսուն տոկոսով, վերջին հինգ օրվում՝  քսան դրամով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համաձայն է, ծխախոտն իսկապես շեշտակի թանկացել է, սակայն  ծխելու դեմ պայքարում լավագույն […]

Հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Իր այս որոշումը նա պայմանավորել է նրանով, որ Իտալիան քաղաքական դաշտում տիրող խառնաշփոթի պատճառով կրկին կանգնած է ճգնաժամի առաջ: Ճգնաժամի պատճառն էլ այն է, որ Ֆլորենցիայի քաղաքապետ եւ ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության ղեկավար 39-ամյա Մատեո Ռենցին պահանջել է Լետայի հրաժարականը՝ անվստահություն հայտնելով նրա կառավարությանը, գրում է […]

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է հրավիրել

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների […]

Ուշադրություն, վարորդներ՝ կպատժեն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ: Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված […]

Հայ Արիները արեւաձագին տոնեցին Հայոց Տռնդեզը

Փետրվարի 14-ի արեւածագին՝ Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ ԱզգայնականներիՀամախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը: Տրնդեզ – […]

Սերժ Սարգսյանը կփոխի. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի տեղեկություններով, պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել։ Այն “ճյուղը”, որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս։ Թերթի տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, եւ առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ՝ ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով։ Սերժ Սարգսյանն առաջիկայում ներքին խորհրդակցությունների “շարք” […]

ՀՅԴ-ն ԲՀԿ-ի կցո՞րդ.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Դաշնակցություն կուսակցության ներսում բավականին անհանգիստ են ներքաղաքական զարգացումների եւ հատկապես այդ զարգացումներին իրենց մասնակցության խնդիրների առումով: ՀՅԴ-ն վերջին ամիսներին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության հետ միասին ակտիվ քննադատության է ենթարկում իշխանություններին ու հատկապես կառավարությանը: Կուսակցությունն այդ գործընթացում կարծես ոչ թե անկախ է, այլ սպասարկում է ԲՀԿ-ի ծրագրերն ու շահերը: Խնդիրն այն է, որ մեծ գործընթացների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի