Անիին ապտակել են, վերցրել տեսախցիկը /վիդեո/
Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը, ում նկատմամբ իր խոսքով` փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում բռնություն էր կատարվել, պատմեց դեպքի մանրամասները:
Անին հայտնեց, որ իրեն ապտակել են, վերցրել տեսախցիկը, իսկ երբ հետ են վերադարձրել, հիշողության քարտը դատարկ է եղել:
Անին չի բացառում, որ բարձրացված մեծ աղմուկից հետո որոշ մարդկանց կպատժեն. ”Այն աղմուկը, որը բարձրացել է ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու, լրագրողի նկատմամբ բռնություն գործելու մասով, կարծում եմ, հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց պատժեն, բայց միայն այն դեպքում, եթե այդպես որոշի իշխանությունը”:
Ինչ վերաբերում է այն վարկածին, թե ՀԱԿ ակտիվիստների և ՀՀԿ-ական երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին հնչել են հայհոյանքներ ընդդիմադիր երիատասարդների կողմից, Անի Գևորգյանը նշեց, թե լսել է, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ հնչում է հայհոյանք, բայց անձամբ այն չի դիտել: ”Անձամբ ես դեպքի վայրում հայհոյանք չեմ լսել”:
Մեղադրանքներին, թե ընդդիմադիր ակտիվիստուհիները այդ օրը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, արձագանքեց, թե ինքը նման տեղեկություններ չունի և, լինելով դեպքի վայրում՝ նման պահվածքի ականատես չի եղել:
Մանրամասները` տեսանյութում: