18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բնակարանը նվիրեց Արցախի երեխաներին /վիդեո/

Մահապարտների Արծիվ 1 ջոկատի կին ազատամարտիկ Սուսաննա Գալստյանը իր կյանքից բացի նաև սեփական բնակարանը նվիրաբերեց Արցախի երեխաներին: Երկու տղաների մայրը չէր կարող կիսաքաղց կամ  վատ հագնված մանուկներ տեսնել: Պատերազմ էր…

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երկու անգամ վիրավորվելուց հետո՝ հաղթանակած տուն դարձած ազատամարտիկը հիշեց.” 1992 թվականին, երբ Արծիվ 1-ի մահապարտները վերադարձան, ես էլ հետ եկա Երևան….ու վաճառեցի Երևանում 3-րդ մասի մետրոյի մոտ գտնվող իմ երկսենյականոց բնակարանը: Երբեք չեմ ափսոսել, որ տարել եմ: Գրպաններս ուռած, փողերը լցրած գնացի Ստեփանակետ”:

Հավաքելով մանուկներին կինը գնում է շուկա, որտեղ վերավաճառողները բավականին լավ ապրանք էին վաճառում:

“Բոլորը երեխաներին հարցնում էին՝ այս կինը Ձեր ի՞նչնա, մայրնա կամ մորաքույրը: Նրանք ասում էին՝ հայաստանցի է”,-նշեց Սուսաննա Գալստյանը (Ռեմբո):

Ազատամարտիկը շնորհակալ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

“Այսօր ինձ ճանաչողները գիտեն, ոնց եմ տարել բոլոր դժվարությունները: Ես հպարտ եմ, որ ինձ Ռեմբո են ասում”,-հավելեց մահապարտ կինը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ