07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Նոր օրենքով կարգուկանոն կմտցվի”

Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր: Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան ասել է, որ այս նոր օրենքով կարգուկանոն կմտցվի:

Նա նշել է, որ 2013 թվականին 37,2 հազար ՀՀ քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն է տրվել, 92,5 հազարին` պատենտ, իսկ ներկա պահի դրությամբ 31,5 հազար ՀՀ քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստան:

“Մենք գիտենք, որ 170 հազար ռիսկի խմբի հայ կա Ռուսաստանում, ոմանք անօրինական են աշխատում, եւ սահմանը հատելիս ավտոմատ նրանց մուտքը Ռուսաստան արգելվելու է”,- ասել է նա` նշելով, որ 90 օրվանից ավելի Ռուսաստանում մնացած եւ աշխատանքի իրավունք չունեցող անձանց մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ