08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Արթուր Աբրահամը անհամբերությամբ է սպասում մարտի 1-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մամլո ասուլիսի ձեւաչափով Մագդեբուրգում հանդիպել են միմյանց: Արթուր Աբրահամն ասել է, որ անհամբերությամբ սպասում է մենամարտին. “Մարտի 1-ին կանեմ ամեն ինչ` չեմպիոնի տիտղոսս վերադարձնելու համար”,- շեշտել է Արթուր Աբրահամը: Ռոբերտ Շտիգլիցի խոսքով, իր նպատակն է առաջիկա մենամարտում հաղթելը եւ բռնցքամարտի պատմություն կերտելը: Հիշեցնենք, […]

Զոհված զինծառայողը ընտանիքի 3-րդ երեխան էր

Երեկ` հունվարի 28-ին  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհված Կարեն Գալստյանը ծննդով սիսիանցի է: Նա գարնանը պիտի զորացրվեր: Կարենը ընտանիքի 3-րդ երեխան է, 4 եղբայր են եւ մեկ քույր: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Կարենի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է: Նրանք Սիսիանի Սյունիք թաղամասի սեփական տներից մեկում են […]

Նախագահի շնորհակալագրերը լոռեցի երիտասարդ հանրապետականներին

Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն […]

Ադրբեջանական կայքը` հայ “դիվերսանտի” մասին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի լուսանկարներն ու տեսանյութ` նրան հայ “դիվերսանտ” հռչակելով: Երկրի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նա դիվերսանտ է:  Ադրբեջանական մի շարք կայքեր, սակայն, հեգնել են այս տեղեկատվությունը: “Ադրբեջանական լրատվական գործակալությունները լավ կլինի սովորեն աշխատել առանց նման ոճի։ Հապա այս դիվերսանտին նայեք։ Լուսանկարներին ավելացնելու ոչինչ […]

Ֆիննախում-ում կադրային փոփոխություններ են եղել

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախորդ տարվա կատարված աշխատանքների արդյունքներն ու 2014-ի գերակա խնդիրներն ու անելիքները: Նախարարը նշեց, որ պետական պարտքի կառավարման ոլորտում նախորդ տարի բյուջեի պակասորդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել: ՛՛Առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի ժամկետով’’,-ասաց նա՝ նշելով, որ […]

Սուդանում Ռուսաստանի հյուպատոսին ու նրա կնոջը վիրավորել են

Սուդանում ՀԱՀ բնակիչը հարձակվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ նրա կնոջ վրա, տեղեկացնում է Reuters-ը: Հայտնի է դարձել, որ ավելի վաղ աֆրիկացին իմացել է, որ իր եղբայրը սպանվել է եվրոպացի ձինվորների կողմից եւ որոշել է այդպիսով վրեժ լուծել եվրոպացիներից: Հյուպատոսն ու նրա կինը դանակի մի քնաի հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակն այժմ կայուն է: 

Նախարարը շարունակելու է պայքարել կոռուպցիայի դեմ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ամփոփեց 2013-ն ու ներկայացրեց ընթացիկ տարվա գերակա ուղղությունները: Նա նշեց, որ մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում ծրագրի շրջանակներում ստեղծվել և գործում են սրտային ինվիզիվ միջամտությունների իրականացման ծառայությունները: Նախարարի հրամանով՝ կանոնակարգվել են մարզերից Երևանի ծննդատներ հղիների ուղեգրումները: Արդյունքում, գրեթե 25 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաքում ծննդաբերած հղիների […]

Վարդան Օսկանյանի ելումուտն արգելվե՞լ է

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ելումուտը կուսակցություն վերջին օրերին արգելվել է: Օսկանյանը համարվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդը, եւ ըստ մեր տեղեկությունների, Օսկանյանը նույնպես ակտիվացել է: Նա անգամ փորձել է մի հարցի շուրջ դիտողություն անել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ինչը թե առաջնորդի, թե նրա մտերիմ կուսակիցներին զայրացրել է: “Դու քեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի