18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆիննախում-ում կադրային փոփոխություններ են եղել

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախորդ տարվա կատարված աշխատանքների արդյունքներն ու 2014-ի գերակա խնդիրներն ու անելիքները:

Նախարարը նշեց, որ պետական պարտքի կառավարման ոլորտում նախորդ տարի բյուջեի պակասորդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել: ՛՛Առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի ժամկետով’’,-ասաց նա՝ նշելով, որ սա նշանակում է, որ գնորդների մոտ կա վստահություն ՀՀ-ի նկատմմաբ:  ՛՛Այդ պարտատոմսերը շրջանառվում են ու յուրաքաչյուր օր տեղի են ունենում գործարքներ՛՛:

Դավիթ Սարգսյանը նկատեց, որ նախարարությանը հաջողվել է տարեվերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները:

Հաջորդ ձեռքբերումն, ըստ նախարարի, այն է, որ ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով, առանց գանձապետարան այցելելու: Գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների 30212 հաշիվներ:

Բացի այդ նախորդ տարվա ընթացքում ամբղջությամբ կանոնակարգվել է գնումների ոլորտը, առաջին անգամ մշակվել և հրապարակվել են գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը, ինչը հեշտացնում է պետական պատվիրատուների գործողությունները գնման ընթացակարգերի կազմակերպման հարցում և փոքրացնում տեխնիկական սխալներ գործելու հավանականությունը: Արդյունքում բարձրացել է գնումների գործընթացի թափանցիկությունը:

Ներքին աուդիտի ոլորտում սկիզբ է դրվել պետական ապառատում որակապես նոր գործունեությունը: 2013-ին հինգ աուդիտորական կազմակերպությունում գործունեությունը դադարեցվել է:

Ինչ վերաբերում է նախարարության աշխատակազմին, ապա Դավիթ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը որդեգրել է երիտասարդ կադրերով աշխատակազմը համլրելկու մոտեցում. 2013-ին աշխատանքի է ընդունվել 80 աշխատակից, որոնք հիմնակում բուհ-երը գերազանցությամբ ավարտած երիտասարդներ են:

 Արդեն այս տարվա մասով Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ իրենց կարևորագույն խնդիրն է լինելու ՀՀ մաքսային ու հարկային օրենսդրությանը համապատասխանեցումը Մաքսային միությանն անդամակցությանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ