18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը շարունակելու է պայքարել կոռուպցիայի դեմ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ամփոփեց 2013-ն ու ներկայացրեց ընթացիկ տարվա գերակա ուղղությունները:

Նա նշեց, որ մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում ծրագրի շրջանակներում ստեղծվել և գործում են սրտային ինվիզիվ միջամտությունների իրականացման ծառայությունները:

Նախարարի հրամանով՝ կանոնակարգվել են մարզերից Երևանի ծննդատներ հղիների ուղեգրումները: Արդյունքում, գրեթե 25 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաքում ծննդաբերած հղիների թիվը:

Առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատման նպատակով իրականացվել է վճարովի ծառայությունների մշտադիտարկում: Արդյունքում`  2013 թվականի 10 ամսվա կտրվածքով վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32.1%-ով և կազմել 25.652,0 մլն դրամ: Ընդ որում, Երևանի բուժհաստատություններում աճը կազմել է 33,1% (23.133,8 մլն դրամ), իսկ մարզերում` 24,1% (2.518,2 մլն դրամ): Համավճարով ստացած եկամուտները կազմել են 1.265,6 մլն դրամ, 2012թ. նույն ժամանակահատվածի  համեմատ աճելով 409,9 մլն դրամով կամ 47,9%-ով: Կանխատեսվում է, որ վճարովի ծառայություններից ստացված տարեկան եկամուտները (տվյալները կամփոփվեն 2014թ. փետրվարին) 2012-ի համեմատ կաճեն 24.5%-ով` կազմելով շուրջ 31.0 մլրդ դրամ:

Շարունակաբար կիրառվելու են բուժանձնակազմի աշխատանքի վարձատրման խրախուսական մեխանիզմները, ինչն իրականացվում է վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների ավելի արդյունավետ վերաբաշխման միջոցով` զգալի միջոցներ (50-60%) ուղղելով աշխատանքի վարձատրմանը:

Դեղերի և բժշկական պարագաների գնման գործընթացի ընտրանքային մշտադիտարկման հիման վրա իրականացվել է վերահսկողություն գնումների գործընթացի նկատմամբ:

Դեղերի որակի ու անվտան­գության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներումկատարելագործվել է դեղային օրենսդրությունը` ներդաշնակեցվելով Եվրոպական միության օրենսդրության պահանջներին և կանոններին: Մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՛՛Դեղերի մասին՛՛ ՀՀ օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը` որակի ապահովման միջազգային  ստանդարտներին համապատասխան:

Հաստատվել են հիմնական դեղերի ընտրության չափանիշները և ձեռքբերման կանոնակարգերը: Վերլուծվել են դեղերի գների կարգավորման մեխանիզմները և ձևավորվել առաջարկությունների փաթեթ: Կատարելագործվել է դեղերի անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկումը,  հզորացվել են նաևդեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կազմակերպության կարողությունները:

Մշակվել և ներդրվել են Պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության և հավաստագրի տրամադրման համար անհրաժեշտ իրավական ակտերը: Առաջին հավաստագիրն է հատկացվել ՛՛Լիկվոր՛՛ դեղագործական կազմակերպությանը: Մշակվել է նաև դեղերի մասին հայերեն տեղեկատվության ապահովման համակարգը:

Առողջապահության համակարգի 2014 թվականի գերակա ուղղություն համարվող կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգ­նու­թյան և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում նախատեսվում են մի շարք աշխատանքներ, մասնավորապես` հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմա­վա­րության մշակում, պետական պատվերի իրականացման  գործընթա­ցում  խախտումներ  արձանագրած կազմակերպու­թյունների համար հաջորդ տարվա պետա­կան պատվերի տեղադրման սահմանափակումների ամրագրում:

2014-ին մեծապես կարևորվելու է վարձատրման դրույքային ու խրախուսական  եղանակների համադրման միջոցով  բուժանձնակազ­մի վարձատրման նոր սկզբունքների մշակումը, մշտադիտարկումների կազմակերպումը մատուց­վող վճարովի ծառայություններից ստացվող եկա­մուտների և հարկային պարտավորությունների աճի ցուցանիշների ապահովման նպատակով:

Առող­ջա­պահական համակարգի ար­դիականացման և օպտիմա­լաց­ման ծրագրերի շրջանակներում նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների, մարզային պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների արդիականացում, ինչպես նաև սարքավորումներով և կահույքով հագեցում:

Տարին կառանձնանանաև ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման առումով, արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի փոխպատ­վաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով կմեկնարկեն հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Գերակա ուղղություններից է Հայաստանի Հանրապետու­թյան առողջապահության ոլոր­տում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը: Փորձնական (պիլոտային) ծրագրի գործարկումից հետո, կսահմանվեն համակարգի ներդրման փուլերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ