10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արթուր Աբրահամը անհամբերությամբ է սպասում մարտի 1-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մամլո ասուլիսի ձեւաչափով Մագդեբուրգում հանդիպել են միմյանց:

Արթուր Աբրահամն ասել է, որ անհամբերությամբ սպասում է մենամարտին. “Մարտի 1-ին կանեմ ամեն ինչ` չեմպիոնի տիտղոսս վերադարձնելու համար”,- շեշտել է Արթուր Աբրահամը:

Ռոբերտ Շտիգլիցի խոսքով, իր նպատակն է առաջիկա մենամարտում հաղթելը եւ բռնցքամարտի պատմություն կերտելը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը եւ Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ