06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2014

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները զինամթերք էին թողել. բացառիկ կադրեր սահմանագծից՝ վտանգավոր էր նույնիսկ տեսագրելը /ֆոտո, վիդեո/

Henaran.am-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) ուղղությունում կատարված դեպքերը: Հիշեցենք, որ հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը արդբեջանցիների դիվերսիոն խմբերը շարժվել էին սահմանի երկու ուղղություններով: Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:  Բարեբախտաբար,  ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան (Կորգան) ուղղությունում հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ չունեցան: Ադրբեջանիցների շարժը այս ուղղությամբ առաջինը նկատեցին հետախույզները: Նրանց պատմելով անմիջապես […]

“Հեղափոխության համար, որ մարդ չգտնեք` ես կամ ու կամ “/վիդեո/

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանում առկա է հեղափոխական իրավիճակ և այն իրեն ուշացնել չի տալու: Henaran.am-ի թղթակցի հարցին, թե քաղաքական գործչի դիտարկմամբ` քաղաքական դաշտից ով կարող է ղեկավարել հեղափոխությունը մարքսիստը  պատասխանեց.”Եթե մարդ չգտնեք ես կամ ու կամ”: Հեղափոխության շնորհիվ` իշխանափոխության հասնելու ճանապարհները Դավիթ Հակոբյանի համար պարզ են: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

՛՛Ինտրիգներ Լյուդմիլա Սարգսյանի շուրջ՛՛…կուսակցությունը համագումար է անում /վիդեո/

Վերակազմյալ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր Վանաձորում հիմնադիր համագումար է անցկացնում: Նշենք, որ ՎՍԴՀԿ-ը ձևավորվել է  ՍԴՀԿ-ի հիման վրա, որի ատենապետը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էր: Այն բանից հետո, երբ կուսակցության 8-րդ համագումարում կուսակցության ատենապետ ընտրվեց Գևորգ Պերկուպեկյանը, Լյուդմիլա Սարգսյանը դիմեց Վճռաբեկ դատարան, որպեսզի չեղյալ ճանաչվի այդ որոշումը: Սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց նրա հայցն` […]

Օզբիլիզը խոսել է Հայաստան – Ռուսաստան խաղից

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ կիսապաշտպան Արաս Օզբիլիզը անդրադարձել է Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը: ՛՛Շատ լավ է, որ կայանալու է այդպիսի հանդիպում: Ես հետաքրքիր հանդիպման եմ սպասում՛՛,- ասել է Օզբիլիզը: Հիշեցնենք, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 5-ին Կրասնոդարի ՛՛Կուբան՛՛ մարզադաշտւմ:

Սպասվում են տեղումներ` մառախուղ

Հանրապետության տարածքում` Հունվարի 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 26-27-ին հնարավոր է, 28-30-ին սպասվում է տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում […]

Անօգնական վիճակում գետնին ընկած էր….

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունվարի 25-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին` անօգնական վիճակում, հայտնաբերել 1938թ. ծնված Գ. Մ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները […]

Հայաստանի քաղաքացին նոր օրենքով Ռուսաստանում կարող է մնալ առավելագույնը 90 օր. իրավաբան

“ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին”  եւ “ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին” դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները Մաքսային միության անդամ երկրների համար որեւէ բացառություն չեն նախատեսում։ Թեմայի շուրջ  այսօր կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը՝անդրադառնալով ՌԴ տարածքում  2014թ. հունվարի 10-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններին, ոոնք վերաբերում էին ՌԴ տարածքում գտնվողներին։ Նրա […]

Գնահատական տվեցին նախագահի ասածին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատեց, որ Ճիշտ չէ, երբ մի հարց վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այդ ժամանակ է  երկրի առաջին դեմքը դրա շուրջ կարծիք հայտնում: Մանուկյանը հավելեց, որ ամեն դեպքում փորձում է զերծ մնալ քաղաքական գնահատական տալուց:  “Բայց որպես քաղաքացի պետք է […]

Փորձում են ճնշում գործադրել գնդապետի վրա` հիվանդ որդուն բանակ զորակոչելով/վիդեո/

Ազատամարտիկ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող որդուն զորակոչել են բանակ: Վոլոդյա Ավետիսյանի հարազատները ու ընկերները սա դիտում են , որպես քաղաքական հետապնդման մաս: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես անհասկանալի է իրենց համար Վոլոդյա Ավետիսյանի նման պարզ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի